Պատմության այս օրը. մայիսի 25

Օրացույց 25.05.2019   09:30   178

Կորած երեխաների միջազգային օրը

Սրբիչի օրը

2011 - Օփրա Ուինֆրին հեռարձակում է քսանհինգ տարվա «The Oprah Winfrey Show» շոուի վերջին հաղորդումը:

2010 - Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը համերգ տվեց Երևանում:

2003 - Հոլիվուդում բացվեց «Շրեքը 4 հարթությունում» զվարճաևքի զբոսայգիև՝ նվիրված հայտնի «Շրեք» մուլտֆիլմին։

2001 - 32 տարեկան Էրիկ Ուայհենմեյերը դառնում է Էվերեստի գագաթ բարձրացած առաջին կույր մարդը:

1968 - Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի բացումը:

1963 - Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն: ՄԱԿ-ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր:

1961 - ԱՄՆ-ի նախագահ Ջ. Քենեդին Կոևգրեսում ներկայացրեց Լուսին մարդ ուղարկելու «Ապոլոն» ծրագիրը։

1954 - Վիետնամում զոհվեց ամերիկացի ռազմակաև լուսանկարիչ և թղ­թակից Ռոբերտ Կապան, որը հայտնի էր Երկրորդ աշխարհամարտում դաշնակիցների զորքին ափ հանելու ժամանակ կատարած լուսանկարներով։

1953 - ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում:

1948 - Ծնվել է Scorpions ռոք խմբի վոկալիստ Կլաուս Մայնեն։

Խմբի ամենահայտնի երգերի, այդ թվում նաև՝ «Wind of Change»-ի հեղինակն է։

1946 - Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին:

1936 - ԽՍՀՄ-ում էկրան բարձրացավ «Կրկես» շարժանկարը։

1935 - Ջեսսի Օուենսը սահմանում է թեթև աթլետիկայի չորս համաշխարհային ռեկորդ։

1926 - Հրեա ահաբեկիչ Շալոմ Շվարցբարդը Փարիզում սպանում է Ուկրաինայում հրեաների ջարդեր կազմակերպած քաղաքական և ռազմական գործիչ Սիմոն Պետլյուրային:

1918 - Սկսվեց Սևվանքի (Ղարաքիլիսա) ճակատամարտը, որը տևեց 3 օր, և հայությանը հնարավորություն տրվեց պատրաստվելու Սարդարապատի հերոսամարտիև։

1907 - Առաջին անգամ կանայք մասնակցեցին Ֆինլանդիայի խորհրդարանի նիստին։

1901 - Ստեղծվեց Արգենտինայի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը՝ «Ռիվեր Փլեյթը»։

1895 - Օսկար Ուայլդը դատապարտվեց 2 տարվա ուղղիչ աշխատանքների:

1869 - Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը:

1857 - Ծնվել է դերասանուհի Սիրանույշը (արևմտահայերէն՝ Սիրանոյշ, Մերովպէ Գանթարճեան)։

1810 - Արգենտինան անկախացավ Իսպանիայից:

1803 - Ծնվել է ամերիկացի էսեիստ, փիլիսոփա և բանաստեղծ Ռալֆ Ուոլդո Էմերսոնը։

1441 - Էջմիածնում կայացած հոգևորականների ժողովը որոշեց կաթողի­կոսությունը վերականգնել Վաղարշապատում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մայիսի 25, Կլաուս Մայնե, Պատմության այս օրը, Սիրանույշ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon