«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 25

Պատմության այս օրը. մայիսի 25

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կորած երեխաների միջազգային օրը (International Missing Children’s Day)

Մայիսի 25-ին նշվում է Կորած երեխաների միջազգային օրը։ Միջազգային հանրության ուշադրությունը կորած երեխաների խնդիրների վրա հրավիրելու գաղափարը ծագել էր ԱՄՆ-ում։ 1979թ. մայիսի 25-ին ամերիկացի տղա Էվիան Փեյթսը դպրոցից տուն չէր վերադարձել։ 4 տարի անց նախագահ Ռոնալդ Ռեյգանը մայիսի 25-ը Կորած երեխաների ազգային օր էր հռչակել:
Կորած երեխաների միջազգային օրվա միջոցառումները երեխաներին առեւանգումից, կյանքի դժվարին պայմաններից եւ ապօրինի շահագործումից պաշտպանելու խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում։
Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։ Կորած երեխաների միջազգային օրվա խորհրդանիշը կապույտ անմոռուկն է։ Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում տարեկան մոտ ութ միլիոն երեխա է անհետանում:

  • Աֆրիկայի օրը (Africa Day)

1960թ. այս օրը 17 աֆրիկյան պետություն՝ Կամերունը, Տոգոն, Մադագասկարը, Կոնգոն, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կոտ դ’Իվուարը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Գաբոնը, Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Մալին, Նիգերիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Սոմալին, ձեռք բերեցին ազատություն`   սկսելով իրենց զարգացման ուղիների ինքնուրույն որոնումները: 1963թ. Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002թ. վերանվանվեց Աֆրիկյան միություն: Եվ չնայած ազատագրված լինելուն՝ մինչ այժմ էլ աֆրիկյան երկրների բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ: Աֆրիկայի երկրների ցանկում կարելի է առանձնացնել միայն Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որը հարաբերականորեն զարգացած տարածաշրջանային պետություն է:

  • Վահանագեղձի համաշխարհային օրը (World Thyroid Day) *
  • Դոփապարի միջազգային օրը (International Tap Dance Day) *
  • Գիքերի միջազգային օրը (Geek Pride Day) *
  • Սրբիչի օրը (Towel Day) *

Ամեն տարի մայիսի 25-ին աշխարհի շատ երկրներում հայտնի բրիտանացի գրող Դուգլաս Ադամսի արվեստի երկրպագուները նշում են Սրբիչի օրը: Ամբողջ օրը նրանք իրենց հետ ամենուր սրբիչ են տանում, ոչ մի րոպե չբաժանելով նրանից՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով իրենց սիրելի գրողի հիշատակին:
Անգլիացի գրող, դրամատուրգ և սցենարիստ Դուգլաս Ադամը հեղինակ է այնպիսի հումորային ֆանտաստիկ ստեղծագործությունների, ինչպիսին է «Ավտոստոպով գալակտիկայի շուրջ»: Հենց այս վեպում նա նկարագրում է սրբիչը որպես անփոխարինելի իր ճանապարհորդի համար: Ըստ գրողի, ամենասովորական սրբիչը զբոսաշրջիկի առօրյալի ամենակարևոր իրերից է:

  • Երգեցողության օրը (Sing Out Day) *
  • Մայիսի 25-ի փառավոր օրը (Glorious Twenty-Fifth of May) *

Ազգային

  • Ամերիկյան Սամոա - Հիշատակի օրը (Memorial Day) *
  • ԱՄՆ - Հիշատակի օրը (Memorial Day) * 
  • ԱՄՆ - Գինու ազգային օրը (National Wine Day) *
  • ԱՄՆ - Դոփապարի ազգային օրը (National Tap Dance Day) *
  • ԱՄՆ - Անհետ կորած երեխաների ազգային օրը (National Missing Children’s Day) *
  • ԱՄՆ - Շագանակագույն պարկի ազգային օրը (National Brown-Bag-Lunch Day) *
  • Արգենտինա - Ազգային առաջին կառավարության օրը
  • Բոլիվիա - Ազատության առաջին ճիչի օրը (Day of the first cry of freedom) *
  • Գանա - Աֆրիկյան միասնության օրը (African Unity Day) 
  • Գուամ - Հիշատակի օրը (Memorial Day) *
  • Թուրքմենստան - Աշխաբադ քաղաքի օրը 
  • Լիբանան - Ազատագրության օրը 
  • Կանադա - Հեծանիվի օրը *
  • Կուկի կղզիներ - Ավետարանի օրը Պալմերսթոնում (Gospel Day in Palmerston) *
  • Հնդկաստան - Կազի Նազրուլ Իսլամի ծննդյան օրը (Birthday of Kazi Nazrul Islam) *
  • Հորդանան - Անկախության օրը 
  • Մեքսիկա - Հաշվապահի օրը (Accountants Day) 
  • Միացյալ Թագավորություն - Գինեգործության մրցույթ Քուփեր Հիլզում (Cooper s Hill Cheese-Rolling and Wake) *
  • Միացյալ Թագավորություն - Բանկերի գարնանային արձակուրդ (Spring Bank Holiday) *
  • Պերու - Ծաղրածուի օրը (Clown's Day) *
  • Պուերտո Ռիկո - Հիշատակի օրը (Memorial Day) *
  • Ռուսաստան - Բանասերի օրը
  • Ռուսաստան - Փոկերի օրը *
  • Ռուսաստան - Ճանապարհային երթևեկության անվտանգության պրոպագանդայի ծառայության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Ազատ սանրվածքի տոնը *
  • Ռուսաստան - Երջանիկ տոմսակի օրը
  • Ռուսաստան - Աշխարհի արարման օրը
  • Ֆիջի - Ռատու սըր Լալա Սուկունայի օրը (Ratu Sir Lala Sukuna Day) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Օփրա Ուինֆրին հեռարձակում է քսանհինգ տարվա «The Oprah Winfrey Show» շոուի վերջին հաղորդումը:
2010 - Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը համերգ տվեց Երևանում:
2003 - Հոլիվուդում բացվեց «Շրեքը 4 հարթությունում» զվարճաևքի զբոսայգիև՝ նվիրված հայտնի «Շրեք» մուլտֆիլմին։
2001 - 32 տարեկան Էրիկ Ուայհենմեյերը դառնում է Էվերեստի գագաթ բարձրացած առաջին կույր մարդը:
1968 - Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի բացումը:
1963 - Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն:

  • ՄԱԿ-ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր:

1961 - ԱՄՆ-ի նախագահ Ջ. Քենեդին Կոնգրեսում ներկայացրեց Լուսին մարդ ուղարկելու «Ապոլոն» ծրագիրը։
1954 - Վիետնամում զոհվեց ամերիկացի ռազմակաև լուսանկարիչ և թղ­թակից Ռոբերտ Կապան, որը հայտնի էր Երկրորդ աշխարհամարտում դաշնակիցների զորքին ափ հանելու ժամանակ կատարած լուսանկարներով։
1953 - ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում:
1946 - Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին:
1936 - ԽՍՀՄ-ում էկրան բարձրացավ «Կրկես» շարժանկարը։
1935 - Ջեսսի Օուենսը սահմանում է թեթև աթլետիկայի չորս համաշխարհային ռեկորդ։
1926 - Հրեա ահաբեկիչ Շալոմ Շվարցբարդը Փարիզում սպանում է Ուկրաինայում հրեաների ջարդեր կազմակերպած քաղաքական և ռազմական գործիչ Սիմոն Պետլյուրային:
1918
 - Սկսվեց Սևվանքի (Ղարաքիլիսա) ճակատամարտը, որը տևեց 3 օր, և հայությանը հնարավորություն տրվեց պատրաստվելու Սարդարապատի հերոսամարտին։
1907 - Առաջին անգամ կանայք մասնակցեցին Ֆինլանդիայի խորհրդարանի նիստին։
1901 - Ստեղծվեց Արգենտինայի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը՝ «Ռիվեր Փլեյթը»։
1895
 - Օսկար Ուայլդը դատապարտվեց 2 տարվա ուղղիչ աշխատանքների:
1869 - Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը:
1810 - Արգենտինան անկախացավ Իսպանիայից:
1441 - Էջմիածնում կայացած հոգևորականների ժողովը որոշեց կաթողի­կոսությունը վերականգնել Վաղարշապատում։


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Բո Դալաս (Bo Dallas), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1984 - Էմմա Մարոնե (Emma Marone), իտալացի փոփ ռոք երգչուհի
1971 - Քրիստինա Օրբակայտե (Кристина Орбакайте), ռուսաստանցի երգչուհի
1968 - Ռուբեն Վարդանյան, ռուսաստանցի հայազգի գործարար
1951 - Վաչագան Սարգսյան, գրող և թարգմանիչ
1948 - Կլաուս Մայնե, Scorpions ռոք խմբի վոկալիստ 

  • Խմբի ամենահայտնի երգերի, այդ թվում նաև՝ «Wind of Change»-ի հեղինակն է։

1933 - Պարույր Մուրադյան, հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ
1857 - Սիրանույշ (արևմտահայերէն՝ Սիրանոյշ, Մերովպէ Գանթարճեան), դերասանուհի 
1803 - Ռալֆ Ուոլդո Էմերսոն, ամերիկացի էսեիստ, փիլիսոփա և բանաստեղծ