Պատմության այս օրը. մայիսի 3

Օրացույց 03.05.2020   10:00   544

Այսօր Արեգակի համաշխարհային օրն է

Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է

2009 - The Mail on Sunday թերթը հաղորդում է, որ տանկերի հայ­րե­նիք Մեծ Բրիտանիան դադարում է այն արտադրել։

2006 - Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը: Մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ` 113 հոգի:

1998 - Ալեք­սանդ­րի­ա քա­ղա­քի (Եգիպ­տոս) գե­րեզ­մա­նա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ Սե­րոբ Աղբ­յու­րի կո­ղա­կից և ազ­գա­յին հե­րո­սու­հի Սո­սե Մայ­րի­կի (Սո­սե Վար­դան­յան) աճ­յու­նը Երև­ան տե­ղա­փո­խե­լու արա­րո­ղու­թյու­նը:

1997 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան խորհր­դա­րա­նը նկա­տի ու­նե­նա­լով, որ ամեն տար­վա ապ­րի­լի 24-ը առիթ է ոգե­կո­չե­լու հայ ժո­ղովր­դի դեմ կա­տար­ված ջար­դե­րի ար­հա­վիր­քի հիշ­ա­տա­կը՝ բա­նա­ձև ըն­դու­նեց ամեն տա­րի այդ օրը հայ ժո­ղովր­դի հետ մի­աս­նու­թյան օր հայ­տա­րա­րե­լու մա­սին:

1978 - Փոստային հասցեին առաջին անգամ սպամ՝ ոչ ցանկալի նամակ ուղարկվեց:

1975 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Քրիստինա Հենդրիքսը։

1947 - Ընդունվեց Ճապոնիայի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, որում մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել։

1937 - Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ:

1933 - Ծնվել է երգիչ, XX դարի փոփ երաժշտության նշանակալի դեմքերից Ջեյմս Բրաունը։

1908 - Բեյրութից 25 կմ այն կողմ տեղադրվեց Սուրբ Մարիամի հսկայական քանդակը:

1904 - Ամերիկացի գյուտարար Ջորջ Փարկերը պատենտավորեց իր առաջին գրիչը:

1791 – Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։

1494 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ճամայկա կղզին, անվանելով այն Սանտյագո:

1469 - Ծնվել է իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, քաղաքական գործիչ Նիկոլո Մաքիավելին։

Ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել և հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում (հրատ. է 1532 թ.)։ Գրել է նաև «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին դետադայի վերաբերյալ» (Discorsi), «Ֆլորենցիայի պատմությունը», կենսագրություններ, կատակերգություններ և այլն։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մայիսի 3, Նիկոլո Մաքիավելի, Ջեյմս Բրաուն, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon