Պատմության այս օրը. մայիսի 30

Օրացույց 30.05.2020   09:00   467

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ֆեմինիզմի միջազգային օրը
  • Մտացրիվ կարծրախտի համաշխարհային օրը (World Multiple Sclerosis Day) *
  • Ասթմայի և ալերգիայի դեմ պայքարի համաշխարհային օրը *
  • Թայ-ցզուի և Քիգոնգի համաշխարհային օրը (World Tai Chi and Qigong Day) *
  • Ժաննա դը Արկի հիշատակի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ռոնի Ջեյմս Դիոյի օրը (Ronnie James Dio Day) *
  • ԱՄՆ - Nումիսի օրը (Loomis Day) *
  • ԱՄՆ - Իմ ծակ դույլի ազգային օրը (National Hole in My Bucket Day) *
  • ԱՄՆ - Անանուխի ճուլապի ազգային օրը (National Mint Julep Day) *
  • ԱՄՆ - Ծաղիկներ ջրելու ազգային օրը (National Water a Flower Day) *
  • ԱՄՆ - Ստեղծագործելու ազգային օրը (National Creativity Day) *
  • Գերմանիա - Ճապոնիայի օրը *
  • Գերմանիա - Ելակի փառատոն (Erdbeerfest) *
  • Իսպանիա - Զինված ուժերի օրը 
  • Իսպանիա - Կանարյան կղզիների օրը *
  • Հոնդուրաս - Ծառատունկի օրը (Arbor Day) 
  • Հորվաթիա - Խորհրդարանի օրը
  • Մալայզիա - Բերքի տոնը (Harvest Festival) 
  • Նիկարագուա - Մայրերի օրը
  • Պերու - Կարտոֆիլի ազգային օրը *
  • Լեհաստան - Խորթ ծնողների օրը
  • Պուերտո Ռիկո - Լոդի օդանավակայանի ահաբեկչության զոհերի հիշատակի օրը
  • Ռուսաստան - Քիթիկի դեղին խախուտիկի օրը
  • Ռուսաստան - Մածնաբրդոշի օրը
  • Տրինիդադ և Տոբագո - Հնդկաստանի ժառանգության օրը *
  • Ուկրաինայի օրը - Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի իրացման աշխատողների օրը

* Մայիսի 30-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 -  Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց  պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին:
2006 - Մյունխենի հյուսիսում բացվեց «Ալյանց Արենա» ֆուտբոլային մարզադաշտը:
1997 - Արտաշես Մեհրաբյանի կողմից հիմնվեց «Աբովյան» հեռուստաընկերությունը՝ Աբովյան ՀԸ։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Կոտայքի թեմը։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Արագածոտնի թեմը։

  • Առաջնորդանիստը` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը): 

1982 - Իսպանիան դարձավ ՆԱՏՕ-ի 16-րդ անդամը։
1962 - Առաջին անգամ ամերիկացի ջազմենները ելույթ են ունենում ԽՍՀՄ-ում։
1953 - ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից տարածքային պա­հանջ­ներից՝ մասնավորապես Ղարսից։

  • Խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց.
  • «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»:

1927 - ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ) հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը՝ միավորելով տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։
1871 - Փարիզյան Կոմունայի անկումը։
1631 - Լույս է տեսնում ֆրանսիական La Gazette առաջին թերթը:
1593 - Լոնդոնի մոտակայքի հաստատություններից մեկում ծա­գած ընդհարման ժամանակ սպանվեց պոետ Քրիս­տո­ֆեր Մառլոն։

  • Կարծիք կա, որ իրականում նա փախել է և սկսել գրել «Վիլյամ Շեքսպիր» անունով։

1431 - Ժան­նա դը Ար­կին այ­րում են խա­րույ­կի վրա:


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Միքել Սան Խոսե Դոմինգես, բասկյան ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ
1980 - Սթիվեն Ջերարդ, անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ
1974 - Թոմաս Դեկառլո Քելուեյ՝ Սի Լո Գրին, ամեր, երգիչ-երգահան, ռեփեր
1964 - Մարկ Շեփարդ, անգլիացի դերասան և երաժիշտ
1953 - Ռոքսաննա Բաբայան, երգչուհի
1937 - Ալեքսանդր Դեմյանենկո, ռուս դերասան

  • Հեռուստադիտողին հայտնի է իր մարմնավորած Շուրիկի կերպարով։ Նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Օպերացիա «Ի» և Շուրիկի մյուս արկածները» ֆիլմերում։

1934 - Ալեքսեյ Լեոնով, տիեզերագնաց 
1930 - Ժենե Հաքման, դերասան
1913 - Արա Բեքարյան, հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ
1912 - Հյու Գրիֆիտ, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, Օսկարի դափնեկիր
1897 - Գուրգեն Ջանիբեկյան, հայ դերասան
1896 - Հովարդ Հոուքս, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսանդր Դեմյանենկո, մայիսի 30, Սթիվեն Ջերարդ, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon