Պատմության այս օրը. մայիսի 31

Օրացույց 31.05.2019   09:30   112

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Շիկահերների միջազգային օրն է

2013 - (285263) 1998 QE2 աստերոիդն իր լուսնի հետ վերջին երկու հարյուրամյակների ընթացքում առավելագույնս մոտենում է Երկրին:

2003 - Ֆրանսիան փակեց XX դարի իր ամենավառ տեխ­նի­կա­կան ձեռքբերումներից մեկ էջ. Փարիզը դիմավորեց վեր­ջին «Կոնկորդին»։ Տվյալ մոդելով թռիչքները դադ­ա­­րեց­վեցին։

2002 - Ճապոնիայում և Հրվ. Կորեայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

1989 - Ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը։

1976 - Ծնվել է իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը։ «Ալեքսանդր» ֆիլմում մարմնավորել է Ալեքսանդր Մակեդոնացուն։

1965 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, մոդել Բրուք Շիլդսը։

1961 - Հարավաֆրիկյան Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից:

1955 - Ծնվել է ռուս երգիչ, երգերի հեղինակ Վլադիմիր Կուզմինը։

1941 - Գերմանիայում գրերի գոթական տառատեսակները փոխ­վե­ցին լատինականի։

1930 - Ծնվել է ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, Հոլիվուդի կենդանի լեգենդներից Քլինթ Իսթվուդը։

Հայտնի է դարձել վեսթերն ֆիլմերում իր մարմնավորած դրական հերոսների շնորհիվ։ Նկարահանվել է իտալացի ռեժիսոր Սերժիո Լեոնեի սպագետի-վեսթերներում՝ «Մի բուռ դոլարի հետևից», «Մի քանի դոլար ավել», «Լավը, վատը և չարը»։

«Չներվածը» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»՝ որպես լավագույն ռեժիսոր։

1916 - Հյուսիսային ծովում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև:

1884 - Ծնվել է ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ Դրոն (Դրաստամատ Կանայան)։

1879 - Բեռլինում բացվեց աշխարհում առաջին էլեկտրական եր­կաթգիծը և ցուցադրվեց առաջին էլեկտրագնացքը, որը նախագծել էր Վերներ ֆոն Սիմենսը։

1868 - Փարիզի Սեն-Կլու պուրակում մեկնարկեց առաջին հե­ծան­­վամրցաշարը։

1859 - Գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը:

1817 - Միլանի Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Գող-կաչաղակ» օպերայի պրեմիերան:

1323 - Կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Դրաստամատ Կանայան, Քոլին Ֆարել, Քլինթ Իսթվուդ, մայիսի 31

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon