Պատմության այս օրը. մայիսի 4

Օրացույց 04.05.2020   09:30   535

2009 - Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը դարձավ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

2006 - Ռուսաստանում արգելվեց Բորժոմիի վաճառքը, որը վրացական կողմը համարում է քաղաքական մտածված գործողություն:

1994 - ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման արդյունքում հաստատվեց փաստաթուղթ, որով մասնակից կողմերը վճռականություն հայտեցին ամեն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, քանի որ վերջինս ոչ միայն անուղղելի վնաս էր հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև շոշափում էր տարածաշրջանային այլ պետությունների շահերը և բարդացնում էր միջազգային իրավիճակը:

1991 - Երևանում ստեղծվեց ՀՀ Պաշտպանության կոմիտեն։

1988 - «Կոկա Կոլան» դառնում է առաջին արևմտյան ընկերու­թյու­նը, որ գովազդ է գնում Խորհրդային Կենտրոնական հե­ռուս­տա­տեսությունից։

1987 - Ծնվել է իսպանացի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։

1982 - Խորհր­դա­յին լեռ­նագ­նաց­ներն առա­ջին ան­գամ հաղ­թա­հա­րե­ցին աշ­խար­հի ամե­նա­բարձր կե­տը` Էվե­րես­տը: Ռուս լեռ­նագ­նաց­ներ Վլա­դի­միր Բա­լի­բեր­դին և Էդու­արդ Միս­լովս­կին ժա­մը 14:30-ին հայտն­վե­ցին Էվե­րես­տի գա­գա­թին: Վեր­ջին 348 մետ­րը նրանք հաղ­թա­հա­րել են 8 ժա­մում: Վեր­ջին­ները, օգ­նե­լով իրենց ըն­կեր­նե­րին, իրենք էլ են բարձ­րա­ցել Էվե­րես­տի գա­գա­թը՝ դառ­նա­լով աշ­խար­հում առա­ջին լեռ­նագ­նաց­նե­րը, որոնք Էվե­րես­տի գա­գա­թը հաղ­թա­հա­րել են գի­շ­ե­րով:

1979 - Մարգարետ Թետչերը դառնում է Միացյալ Թագավորության առաջին և առայժմ միակ կին վարչապետը:

1949 - Ավիավթարի հետևանքով մահացան իտալական Թուրին քաղաքի «Տորինո» ֆուտբոլային ակումբի 27 ֆուտբոլիստներ:

1940 - Ծնվել է խեցեգործ, ձևավորող, նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը։

1932 - Հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման ենթարկվեց հարկեր չվճարելու պատճառով:

1929 - Ծնվել է հռչակավոր դերասանուհի, մոդել, պարուհի, մեծ հումանիստ Օդրի Հեփբերնը։

UNICEF-ի կազմում ակտիվորեն զբաղվել է բարեգործական աշխատանքներով: Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 3-րդն է։

Հեփբերնի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Նախաճաշ Տիֆանիի մոտ», «Հռոմեական արձակուրդներ», «Ինչպես գողանալ միլիոն», «Սաբրինա», «Հանելուկ», «Իմ հիասքանչ լեդի»։

1913 - Երև­ա­նում բաց­վեց հե­ռա­խո­սա­յին ցան­ցը:

1904 - Հիմնադրվեց գերմանական «Շալկե 04» ֆուտբոլային ակումբը:

1878 - Թոմաս Էդիսոնն առաջին անգամ հրապարակային կերպով ցուցադրեց իր ստեղծած ձայնագրիչը:

1807 - Կնք­վում է Ֆին­կենշ­տեյ­նի պայ­մա­նա­գի­րը Ֆրան­սի­ա­յի և Պարս­կաս­տա­նի մի­ջև, որն ուղղ­ված էր Ռու­սաս­տա­նի և Անգ­լի­ա­յի դեմ:

1783 - Անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը Լուսնի վրա նկատում է կարմիր բռնկում:

1780 - Հիմ­նադր­վում է Ամե­րի­կա­յի հու­մա­նի­տար և ճշգ­րիտ գի­տու­թյուն­նե­րի ակա­դե­մի­ան:

1715 - Փարիզում արտադրվեց առաջին հովանոցը:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մայիսի 4, ​​​​​​​Սեսկ Ֆաբրեգաս, Պատմության այս օրը, Օդրի Հեփբերն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon