Պատմության այս օրը. մայիսի 5

Օրացույց 05.05.2020   09:20   517

Մանկաբարձի միջազգային օրը

Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը

2009 - Ռազմական խռովություն վրացական բանակի Մուխրովանիի զրահատանկային գումարտակից։ Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խռովարարները հանձնվել են։ Ղեկավարների մի մասը, նրանց մեջ գումարտակի հրամանատարը՝ Մամուկա Գորգիշվիլին, ձերբակալվել են, մյուսները կարողացել են փախչել։

2004 - Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվեց 104 միլիոն դոլարով:

2000 - Տե­ղի ու­նե­ցավ մո­լո­րակ­նե­րի շքեր­թը, երբ Արե­գա­կը, Յու­պի­տե­րը, Սա­տուր­նը, Մար­սը, Մեր­կու­րին և Լու­սի­նը մեկ շար­քի վրա են գտն­վել: Մո­լո­րակ­նե­րի շքեր­թի ժա­մա­նակ արե­գակ­նա­յին հա­մա­կար­գի մո­լո­րակ­նե­րը չա­փա­զանց մոտ են գտն­վում և մի­ա­ժա­մա­նակ տե­սա­նե­լի են դառ­նում: Նման մո­լո­րա­կա­յին շքերթ­ներ տե­ղի են ու­նե­նում 18-20 տա­րին մեկ ան­գամ և գիտ­նա­կան­նե­րի կան­խա­տես­մամբ մո­լո­րա­կա­յին շքեր­թը կկրկն­վի 2022թ.:

2000 - Միայն Հյուսիսային Ամերիկայում I love you հա­մա­կարգ­չա­յին վիրուսը միլիարդ դոլարի վնաս տվեց։

1998 - Ընդունվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը՝ մասնավոր իրավական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հիմնական իրավական ակտը: Ուժի մեջ է մտել 1999թ.-ի հունվարի 1-ից:

1994 - Բիշքեկում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքվում է հրադադարի ամաձայնագիր։

1992 - Դեռևս 1990 թվականից գործող անջատ ինքնապաշտպանական ուժերի միավորումով ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը՝ Արցախի զինված ուժերը։

1989 - Ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, ռեփեր, պարող և դերասան Քրիս Բրաունը։

1988 - Ծնվել է անգլիացի երգչուհի, դերասանուհի Ադելը։

1975 - Սու­ե­զի ջրանց­քի բա­ցու­մը:

1955 - Ու­ժի մեջ մտ­ավ Վար­շա­վյան հա­մա­ձայ­նա­գի­րը:

1951 - Մեծ Բրիտանիայում ցուցադրվեց առաջին հատուկ խաղերի համար պատրաստված Nimrod համակարգիչը:

1949 - 10 եվրոպական երկրներ համաձայնագիր ստորագրեցին Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին:

1921 - Կոկո Շանելը հանրությանը ներկայացրեց Chanel No. 5 օծանելիքը:

1846 - Ծնվել է լեհ գրող, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչը։

Հայտնի է «Յո՞ երթաս», «Խաչակիրները» ու մի շարք այլ պատմական վեպերով։

1818 - Ծնվել է գեր­մա­նա­ցի փի­լի­սո­փա, տն­տե­սա­գետ Կառլ Մարք­սը։

«Կապիտալ» երկի հեղինակն է։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հենրիկ Սենկևիչ, Պատմության այս օրը. մայիսի 5, Կառլ Մարք­ս, Քրիս Բրաուն, Ադել

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon