Պատմության այս օրը. մայիսի 6

Օրացույց 06.05.2020   09:30   491

2007 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օծվեց այժմ քաղաքի միակ գործող Սուրբ Հակոբ եկեղեցին:

2001- Եր­կիր վե­րա­դար­ձավ առա­ջին տի­ե­զե­րա­կան զբո­սաշր­ջի­կը: Մի­ջազ­գա­յին տիեզե­րա­կան կա­յա­նից «Սո­յուզ TM-31» տի­ե­զե­րա­նա­վով Եր­կիր վե­րա­դար­ձան նա­և ռուս տի­եզե­րագ­նաց­ներ Տուլ­գատ Մու­սա­բա­ևը և Յու­րի Բա­տու­րի­նը: Թռիչ­քի ըն­թաց­քում նրանք հասց­րել էին մի քա­նի լու­սան­կար­ներ անել և օպե­րա­ներ լսել:

2001 - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ:

1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը և Ֆրան­սիա­յի նախագահ Ֆրանսուա Միտերանը մեծ հանդիսությամբ բացեցին Լա Մանշի նեղուցի տակով անցնող Անգլիան Ֆրան­սիային միացնող թունելը։

1990 - Բացվեց Ռումինիայի և Մոլդովիայի միջև սահմանը։

1961 - Ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։

1952 - Ծնվել է ֆրանսիացի դերասան, սցենարիստ Քրիստեան Ժան-Մարի Կլավյեն։

Հայտնի է «Եկվորները» և «Ասթերիքսն ու Օբելիքսը» ֆիլմաշարերից։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ ստացավ «Ցասման ողկույզներ» վեպի համար։

1937 - Ծնվել է դերասան Գուժ Մանուկյանը։

1922 - Ծնվել է ազգությամբ հրեա, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան Վլադիմիր Էտուշը։

1915 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։

Երկու «Օսկարի» դափնեկիր է։

Ուելսի ամենանշանակալի ֆիլմերն են «Քաղաքացի Քեյնը», «Չարի կնիքը», «Լեդին Շանհայից», «Պրոցես»։ 

Բրիտանիայի կինոյի ինստիտուտի ռեժիսորների ու քննադատների շրջանում անցկացրած 2 հարցումների արդյունքում ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն ռեժիսոր։ 

Բոլոր ժամանակների ամերիկյան լավագույն ֆիլմերի ցանկում նրա «Քաղաքացի Քեյնը» ֆիլմն առաջին հորիզոնականում է։

1889 - Փարիզում ավարտվում է Էյֆելյան աշտարակի շինարա­րու­­թյունը։

1872 - Անգլիայում հիմնադրվեց Ֆուտբոլի գավաթը։

1856 - Ծնվել է բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։

10 փաստ նրա կյանքից

1. Ֆրեյդը շատ էր սիրում կոկաին: Նա այդ թմրանյութը համարում էր չափազանց օգտակար: Կոկային նա օգտագործել է 12 տարի շարունակ (ասում են՝ նրա քաղցկեղի պատճառներից մեկն էլ դա է եղել), նա որպես բժիշկ իր շատ հիվանդներին էր այն նշանակում: Ֆրեյդն անգամ իր հղի կնոջն էր կոկային տալիս՝ տեսնելու համար, թե ինչպես է այն ազդում պտղի վրա:

2. Ֆրեյդն ամեն ինչ գրի էր առնում օրագրերում: Նա ողջ կյանքի ընթացքում ամեն միտք, ամեն հիվանդի պատմություն գրի է առել: Իր անձնական արխիվի վրա Ֆրեյդն արգելք էր դրել և պատվիրել էր դրանց մի մասը բացել 2000, մյուս մասը՝ 2102 թվականից հետո: Սակայն Ֆրեյդի կամքը չկատարվեց անհայտ պատճառներով: 2000 թվականից արդեն 17 տարի է անցել, սակայն նրա արխիվը դեռ չափազանց գաղտնի է պահվում. անգամ նրա հարազատներին թույլ չի տրվում արխիվին ծանոթանալ: Ի՞նչ է գրված դրանց մեջ, ինչո՞ւ մարդկությունը չպիտի դրանք կարդա՝ հայտնի չէ:

3. Ֆրեյդը ողջ կյանքում վախեցել է 62 թվից:

4. Նա ֆենոմենալ հիշողություն ուներ, հրաշալի տիրապետում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և եբրայերեն լեզուներին:

5. Ֆրեյդը երբեք ոչ մեկի կարծիքը չէր լսում: Նա միայն սեփական մտքերին էր հետևում և չէր հանդուրժում, երբ իրեն հակաճառում էին: Ամուսնությունից առաջ նա կնոջն ասել է. «Ինձ պետք է անմնացորդ նվիրվածություն»: Նրա կինը ողջ կյանքում երբեք չէր հակաճառում ամուսնուն և կատարում էր նրա բոլոր խնդրանքներն առանց քննարկելու:

6. Նա առաջին մարդն էր, ով հիպնոզ իրականացրեց ինքն իր վրա:

7. Ասում են՝ Հիտլերը հաճախել է սեանսների Ֆրեյդի մոտ: Ճիշտ է դա, թե ոչ՝ հայտնի չէ:

8. Ֆրեյդն ատում էր երաժշտությունը: Նա անգամ ռեստորաններ չէր հաճախում, որտեղ երաժշտություն կար:

9. Ֆրեյդը 33 անգամ վիրահատվել է՝ քիմքի քաղցկեղի պատճառով:

10. Ֆրեյդի մահվան պատճառն էվթանազիան է: 1939 թ. Ֆրեյդը 83 տարեկան էր և տառապում էր քիմքի քաղցկեղից: Ցավերն այնքան ուժեղ էին, որ բժշկին խնդրում է մեծ չափաբաժնով մորֆին սրսկել իրեն: Նրա դուստր Աննայի թույլտվությունը ստանալուց հետո՝ բժիշկը ներարկում է մահաբեր չափաբաժնով մորֆինը…

1835 - Լույս տեսավ ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։

1833 - ԱՄՆ-ում արտադրվեց առաջին պողպատե գութանը։

1758 - Ծնվել է ֆրանսիացի հեղափոխական գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջորջ Քլունի, Զիգմունդ Ֆրեյդ, Գուժ Մանուկյան, Քրիստեան Կլավյե, Պատմության այս օրը, Օրսոն Ուելս, Վլադիմիր Էտուշ, մայիսի 6

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon