Պատմության այս օրը. մայիսի 7

Օրացույց 07.05.2020   09:30   571

2003 - Տեղի ունեցավ ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի և Լանա Վաչովսկիի «Մատրիցա. Վերալիցքավորում» ֆիլմի պրեմիերան։ Գլխավոր դերերը մարմնավորում են Կիանու Ռիվզը, Հյուգո Ուիվինգը, Կերի-Էնն Մոսը, Լորենս Ֆիշբորնը, Հերոլդ Պերինոն, Ջադա Պինկեթ Սմիթը, Մոնիկա Բելուչին, Գլորիա Ֆոսթերը, Ջինա Տորեսը, Նետանիել Լիսը:

1997 - Տեղի ունեցավ ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմի պրեմիերան։ Գլխավոր դերերը մարմնավորում են Բրյուս Ուիլիսը, Միլա Յովովիչը, Գարի Օլդմենը, Յեն Հոլմը, Քրիս Թաքերը, Լյուկ Պերին, Բրայոն Ջեյմսը, Թոմ (Տայնի) Լիսթեր կրտսերը, Լի Էվանսը, Չարլի Կրիդ-Մայլզը:

1994 - ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև:

1945 - Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը: Ստալինի առաջարկով բերմախտի շարունակվող դիմադրության հետ կապված, դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն: Եվ միայն 1945 թվականի մայսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը։

1915 - Գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավի վրա, շոգենավի 1198 ուղևոր մահացավ:

1904 - Ռուսական կայսրությունում վերացվում է 1864 թ. մտցված լատինատառ լիտվերենի տպագրության արգելքը (ռուս.)։ Լիտվայում նշվում է որպես տպագրության վերադարձի օր։

1901 - Ծնվել է ամերիկացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Գարի Կուպերը։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում ընդգրկվել են նրա 3 դրական հերոսները։

1895 - Ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն:

1861 - Ծնվել է հնդիկ բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորը։

1840 - Ծնվել է երգահան Պյոտր Չայկովսկին։

1833 - Ծնվել է գերմանացի երգահան Յոհանես Բրամսը։

1711 - Ծնվել է անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ Դևիդ Հյումը։

1663 - Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայի ամենահին թատրոնն է:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Պյոտր Չայկովսկի, Գարի Կուպեր, Յոհանես Բրամս, Լյուկ Բեսոն, մայիսի 7

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon