«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 9

Պատմության այս օրը. մայիսի 9

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հիշատակի և հաշտության օրերից երկրորդը - ՄԱԿ
  • Եվրոպայի օրը Եվրոպական միության երկրներում (Europe Day in the European Union)
  • Չվող թռչունների համաշխարհային օրը (World Migratory Bird Day) *
  • Պորտապարի համաշխարհային օրը  (World Belly Dance Day) *
  • Առևտրի արդարության համաշխարհային օրը (World Fair Trade Day) *
  • Փողոցային երաժիշտների օրը *
  • Բաքֆասթ գինու օրը (Buckfast Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ջեյմսթաունի օրը (Jamestown Day) 
  • ԱՄՆ - Կորցրած գուլպայի հիշատակի ազգային օրը (National Lost Sock Memorial Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան հնդկացիների օրը (American Indian Day) *
  • ԱՄՆ - Կոռնելիա դե Լենգի սինդրոմի մասին իրազեկման օրը (Cornelia de Lange Syndrome Awareness Day) *
  • ԱՄՆ - Դայակների ազգային օրը (National Babysitter’s Day) *
  • ԱՄՆ - Մինի գոլֆի ազգային օրը (National Miniature Golf Day) *
  • ԱՄՆ - Գնացքների ազգային օրը (National Train Day) *
  • ԱՄՆ - Նետաձգության ազգային օրը (National Archery Day) *
  • ԱՄՆ - Ծննդկան մայրերի ազգային օրը (National Birth Mother’s Day)  *
  • ԱՄՆ - Մուսկաթ խաղողի ազգային օրը (National Moscato Day) *
  • ԱՄՆ - Կոգեշաքարով բարունի ազգային օրը (National Butterscotch Brownie Day) *
  • ԱՄՆ - Գիշերակացի ազգային օրը (National Sleepover Day) *
  • ԱՄՆ - Շուն-մայրիկների ազգային օրը (National Dog Mom’s Day) *
  • ԱՄՆ - Քաղցի արագ հագեցման օրը (Stamp Out Hunger Food Drive Day) *
  • Հայաստան - Շուշիի ազատագրման օրը

Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության մեջ կարևոր օր է. 29 տարի առաջ այս օրը սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող օպերացիան, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ:
Բարձունքի վրա գտնվող Շուշին ադրբեջանցիները դարձրել էին հայկական բնակավայրերի ռմբակոծման հարթակ: Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծում էին հենց Շուշիից: 
Ռազմական գործողությունների ելքն կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին: Գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը վաղ առավոտյան արդեն Շուշիում էր, լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական եռագույնը: Իսկ երեկոյան տրված դադարը հակառակորդի համար պարզապես հնարավորություն էր՝ հատկացված միջանցքով բերդաքաղաքից հեռանալու համար։
Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր։ Բերդաքաղաքի գրավումից հետո պատերազմը ընթացավ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշիից հետո պատերազմի ավարտն արդեն տեսանելի էր, այն բեկումնային պահ էր դարձել Ղարաբաղյան պատերազմում:

2020 թվականին նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, Շուշին հանձնվեց թշնամուն...

  • Հայաստան - Հաղթանակի օրը
  • Բելառուս - Հաղթանակի օրը
  • Եվրոպա - Անվճար կոմիքսների օրը (Free Comic Book Day) 
  • Էստոնիա - Եվրոպայի օրը (Europe Day) 
  • Թուրքմենիա - Հաղթանակի օրը
  • Իսրայել - Հաղթանակի օրը
  • Լյուքսենբուրգ - Եվրոպայի օրը (Europe Day) 
  • Ղազախստան - Հաղթանակի օրը
  • Ղրղզստան - Հաղթանակի օրը
  • Միացյալ Թագավորություն - Национальный уикенд мельниц (National Mills Weekend) *
  • Մոլդովա - Հաղթանակի օրը
  • Մոնղոլիա - Ծառատունկի ազգային օրը
  • Նիդերլանդներ - Հողմաղացների ազգային օրը (National Mills Day) 
  • Չեռնոգորիա - Հաղթանակի օրը
  • Ռուսաստան - Հաղթանակի օրը
  • Ռուսաստան - Նահատակ զինվորիերին խոնարհվելու օրը
  • Ռուսաստան - Անտառատունկի համառուսական օրը
  • Սերբիա - Հաղթանակի օրը
  • Վրաստան - Հաղթանակի օրը
  • Տաջիկստան - Հաղթանակի օրը
  • Ուզբեկստան - Հիշատակի և խոնարհման օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2019 - Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

  • Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը  և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին:

2001 - Գանայի ստադիոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվում է 129 ֆուտբոլասեր:
1998 - Եվրատեսության երգի մրցույթում «Դիվա» երգով հաղթում է Իսրայելցի նախկինում տղամարդ երգչուհի Դանա Ինթերնեշնլը։
1994
 - Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Բո­րիս Ել­ցի­նի և Ղա­զախս­տա­նի նա­­խա­գահ Նուր­սուլ­թան Նա­զար­բա­և­ի միջ­նոր­դու­թյամբ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի խոր­հուրդ­նե­րի խոս­նակ­նե­րը ստո­րագ­րե­ցին Ար­ցա­խի պա­տե­րազ­մում ար­դեն բա­­նակց­ված և Բիշ­քե­կում (Ղրղզստան) ստո­րագր­ված արա­րո­ղա­կար­գը:

  • Բա­նակ­ցու­թյուն­նե­րում Ար­ցա­խը առա­ջին ան­գամ որ­պես առան­ձին քա­ղա­քա­կան և տարած­քա­յին մի­ա­վոր ճա­նաչ­վեց: Ադր­բե­ջա­նը գրա­վեց Ար­ցա­խի տա­րած­քից 750 ք.կմ (15%), մինչ­դեռ Ար­ցա­խը գրա­վեց Ադր­բե­ջա­նի իշխա­նու­թյուն­նե­րի տակ հա­մար­վող տա­րած­քից 7059 ք.կմ (8 %):

1993 - Երուսաղեմի Սուրբ Երրորդություն տաճարում պսա­կա­դր­վե­ցին Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիր­կո­րովը։
1992
 - Ադր­բե­ջա­նա­կան 71-ամ­յա գե­րու­թյու­նից ազա­տագր­վեց Շու­շին:
1967 - Մոհամեդ Ալիին զրկում են աշխարհի չեմպիոնի տիտ­ղո­սից ԱՄՆ բանակում ծառայելուց հրաժարվելու պատ­ճա­ռով։
1962 - Ֆելինին սկսեց «8 ու 1/2» ֆիլմի նկարահանում­նե­րը։
1960 - Աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում վաճառքի հան­վե­ցին հակաբեղմնավորիչ միջոցներ։
1950 - Ստեղծվել է Եվրոպական միության մաս կազմող «Ածուխի և երկաթի եվրոպական միությունը»։
1945 - 1941-1945 թվա­կան­նե­րի Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում խորհր­դա­յին ժո­ղովր­դի տա­րած հաղ­թա­նա­կի օրը:
1936 - Բենիտո Մուսոլինին հայտարարում է Եթովպիան Իտալիային միացնելու մասին։
1932 - ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը և ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի խորհրդային գրողների միություն կազմակերպելու համար:
1859 - Կ. Պոլ­սում ընտր­վում է «Սահ­մա­նադ­րու­թյան» տեքս­տը կազ­մող նոր հանձ­նա­ժո­ղով՝ 5 եկե­ղե­ցա­կան­նե­րի և 14 աշ­խար­հա­կան­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Նա­խա­գահ՝ Ն. Ռու­սին­յան:
1847 - Գու­մար­վեց Անդր­կով­կա­սի հայ­կա­կան կո­մի­տե­ի պատ­գա­մա­վոր­նե­րի բարձր մա­կար­դա­կի ժո­ղով:
1847 - Ամի­րա­նե­րի և ար­հես­տա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ Կ. Պոլ­սում կազմ­վում են Ազ­գա­յին, Հո­գև­որ և Գե­րա­գույն ժո­ղով­ներ, որոնք փաս­տո­րեն ապա­գա «Սահ­մա­նադ­րու­թյան» ստեղծ­ման առա­ջին քայ­լերն էին:
1754 - Բենջամին Ֆրանկլինը հրապարակեց ամերիկյան առա­ջին ծաղրանկարը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Ռոզարիո Դոուսոն, ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1975 - Ջինա Ջեյսըն, մոդել
1962 - Դեյվ Գահան, Depeche Mode խմբի վոկալիստ 
1950 - Լուչանո Սպինոզի, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
1949 - Բիլի Ջոել, ամերիկացի երաժիշտ 
1946 - Վիկտոր Միրզայանց, տաջիկահայ ռեժիսոր
1945 - Ռուզաննա Լիսիցյան, երգչուհի, Պավել Լիսիցյանի դուստրը
1942 - Գայանե Խաչատրյան, նկարչուհի
1936 - Գլենդա Ջեքսոն, անգլիացի դերասանուհի և քաղաքական գործիչ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր 
1924 - Բուլատ Օկուջավա, հայ-վրացական արմատներով ռուսաստանցի բանաստեղծ
1915 - Սուրեն Այվազյան, հայ արձակագիր
1910 - Աշոտ Գրաշի, արձակագիր
1883 - Խոսե Օրտեգա-ի-Գասետ, իսպանացի փիլիսոփա և սոցիոլոգ
1882 - Հենրի Կայզեր, ամեր. արդյունաբերող
1741 - Ջովանի Պաիզիելլո, իտալացի երգահան