Պատմության այս օրը. մայիսի 9

Օրացույց 09.05.2020   09:00   606

Այսօր Հաղթանակի օրն է

2001 - Գանայի ստադիոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվում է 129 ֆուտբոլասեր:

1994 - Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Բո­րիս Ել­ցի­նի և Ղա­զախս­տա­նի նա­­խա­գահ Նուր­սուլ­թան Նա­զար­բա­և­ի միջ­նոր­դու­թյամբ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի խոր­հուրդ­նե­րի խոս­նակ­նե­րը ստո­րագ­րե­ցին Ար­ցա­խի պա­տե­րազ­մում ար­դեն բա­­նակց­ված և Բիշ­քե­կում (Ղրղզստան) ստո­րագր­ված արա­րո­ղա­կար­գը: Բա­նակ­ցու­թյուն­նե­րում Ար­ցա­խը առա­ջին ան­գամ որ­պես առան­ձին քա­ղա­քա­կան և տարած­քա­յին մի­ա­վոր ճա­նաչ­վեց: Ադր­բե­ջա­նը գրա­վեց Ար­ցա­խի տա­րած­քից 750 ք.կմ (15%), մինչ­դեռ Ար­ցա­խը գրա­վեց Ադր­բե­ջա­նի իշխա­նու­թյուն­նե­րի տակ հա­մար­վող տա­րած­քից 7059 ք.կմ (8 %):

1992 - Ադր­բե­ջա­նա­կան 71-ամ­յա գե­րու­թյու­նից ազա­տագր­վեց Շու­շին:

1967 - Մոհամեդ Ալիին զրկում են աշխարհի չեմպիոնի տիտ­ղո­սից ԱՄՆ բանակում ծառայելուց հրաժարվելու պատ­ճա­ռով։

1962 - Ծնվել է Depeche Mode խմբի վոկալիստ Դեյվ Գահանը։

1962 - Ֆելինին սկսեց «8 ու 1/2» ֆիլմի նկարահանում­նե­րը։

1950 - Ստեղծվել է Եվրոպական միության մաս կազմող «Ածուխի և երկաթի եվրոպական միությունը»։

1949 - Ծնվել է ամերիկացի երաժիշտ Բիլի Ջոելը։

1945 - 1941-1945 թվա­կան­նե­րի Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում խորհր­դա­յին ժո­ղովր­դի տա­րած հաղ­թա­նա­կի օրը:

1936 - Ծնվել է անգլիացի դերասանուհի և քաղաքական գործիչ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Գլենդա Ջեքսոնը։

1859 - Կ. Պոլ­սում ընտր­վում է «Սահ­մա­նադ­րու­թյան» տեքս­տը կազ­մող նոր հանձ­նա­ժո­ղով՝ 5 եկե­ղե­ցա­կան­նե­րի և 14 աշ­խար­հա­կան­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Նա­խա­գահ՝ Ն.Ռու­սին­յան:

1847 - Ամի­րա­նե­րի և ար­հես­տա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ Կ. Պոլ­սում կազմ­վում են Ազ­գա­յին, Հո­գև­որ և Գե­րա­գույն ժո­ղով­ներ, որոնք փաս­տո­րեն ապա­գա «Սահ­մա­նադ­րու­թյան» ստեղծ­ման առա­ջին քայ­լերն էին:

1754 - Բենջամին Ֆրանկլինը հրապարակեց ամերիկյան առա­ջին ծաղրանկարը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գլենդա Ջեքսոն, Դեյվ Գահան, Պատմության այս օրը, մայիսի 9, Բիլի Ջոել

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon