Պատմության այս օրը. օգոստոսի 11

Օրացույց 11.08.2019   10:30   211

2002 - Աշխարհի վերջի հերթական կանխատեսումը։

1999 - Ամբողջական արևի խավարում տեղի ունեցավ, որը տեսանելի էր ողջ Եվրոպայում։

1984 - ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը մամուլի ասուլիսից առաջ միկրոֆոնը ստուգելիս առանց իմանալու, որ այն միացրած է, հայտարարեց․ «Սիրելի ամերիկացիներ, ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ հենց նոր ստորագրեցի Ռուսաստանը բոլոր ժամանակներում օրենքից դուրս թողնելու հայտարարությունը։ Ռմբակոծությունը կսկսվի հին րոպեից»։

1969 - Բեվերլի Հիլզի ակումբներից մեկում երգչուհի Դայանա Ռոսը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացնում է «Jackson 5» խումբը։ Հանդիսատեսի վրա անջնջելի տպավորություն է թողնում 11-ամյա Մայքլը։

1967 - Ծնվել է իտալացի ֆուտբոլային մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին։

1960 - Ֆրանսիական Չադ գաղութը անկախություն է ձեռք բերում ու դառնում է Չադի հանրապետություն։

1954 - Ծնվել է ամերիկացի երգիչ Ջո Ջեքսոնը։

1929 - Իրաքն ու Իրանը ընկերության պայմանագիր են կնքում։

1926 - Կոդակ ընկերությունը հայտարարում է, որ սկսել է գունավոր կինոժապավենի ստեղծման աշխատանքները։

1919 - Ծնվել է ֆրանսիացի ջութակահար Ժինեթ Նեվյոն։

1909 - Ամերիկյան «Արապաոե» նավն աշխարհում առաջին անգամ ռադիոյով SOS ազդանշան է տալիս։

1906 - Ֆրանսիացի Էժեն Օգյուստեն Լոսթը Բրիտանիայում արտոնագրում է կինոֆիլմին ձայնագրություն ավելացնելու տեխնիկան։

1804 - Ավստրիան կայսրություն է դառնում։

1767 - Անգլիայում վերջին անգամ մարդու են խարույկ բարձրացնում։

1492 - Ալեքսանդր 6-րդն ընտրվում է Հռոմի պապ։

մ․թ․ա․ 3114 - Սկսվում է Մայաների օրացույցի երկար հաշվարկը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մասսիմիլիանո Ալլեգրի, օգոստոսի 11, Ջո Ջեքսոն, Պատմության այս օրը, Ժինեթ Նեվյո

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon