«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 13

Պատմության այս օրը. օգոստոսի 13

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ձախլիկների միջազգային օրը (International Lefthanders Day) *

Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկ է։ Օրվա նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև ծառացած դժվարությունների մասին։ 1991թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով՝ արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են ձախլիկների մոտ։ Պարզվել է նաև, որ ձախլիկ տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ Աջլիկ և ձախլիկ լինում են նաև կենդանիները:

Ազգային

  • ԱՄՆ - Պրոսեկո գինու ազգային օրը (National Prosecco Day) *
  • ԱՄՆ - Մինյոն ֆիլեի օրը (National Filet Mignon Day) *
  • Գերմանիա - Բեռլինյան պատի մոտ ողբերգության զոհերի հիշատակի օրը *
  • Թունիս - Կանանց ազգային օրը *
  • Իրան - Փոքր ձեռնարկությունների ազջակցության օրը *
  • ԿԱՀ - Անկախության օրը 
  • Կոլումբիա - Երգիծաբանի օրը *
  • Հնդկաստան - Հայրենասերների օրը (Patriot’s Day) *
  • Ճապոնիա - Բոնի փառատոնը (Bon Festival) *
  • Ռուսաստան - Աղմկոտ խեցգետնիկների օրը *
  • Ռուսաստան - Ժամադրվելու օրը

* Օգոստոսի 13-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - 27-րդ Ամառային Օլիմպիական խաղերի բացումը Աթենքում։
2002 - Հավայան կղզիներում տեղի է ունենում ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի դստեր՝ Լիզա Փրեսլիի և դերասան Նիկոլաս Քեյջի ամուսնությունը։
1966 - Թունիսում արգելվում են մինի կիսաշրջազգեստները։
1984 - Պայթյուն Լիոնի Փերաշ կայարանի պայուսակների արկղ-պահեստարանում։ Կան վրավորներ, պատճառված է նյութական վնաս։

  • Գործողությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին, թեև ֆրանսիական մի կազմակերպություն ևս ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը ռումբ է հայտնաբերվում Լոս-Անջելեսի օլիմպիական խաղերի ընթացքում՝ թուրք մարզիկներ փոխադրող ավտոբուսի տակ։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Նահատակ Խաչիկ Հաւարեան Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1920 - Կարմիր բանակը սկսում է Վարշավայի համար մարտը, որը հայտնի է նաև որպես «Հրաշք Վիսլայում»։
1912 - Ֆրանսիացի բժիշկ Գ․ Օդինը հայտարարեց, որ աշխարհում առաջինը առանձնացրել է քաղցկեղի վիրուսը։
1907
- Նյու Յորքում սկսում են աշխատել առաջին տաքսիները։
1899
- Ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյը արտոնագրում է ավտոմատ հեռախոսը։
1582
- Մորիկը դառնում է Արևելյան Հռոմի կայսր։


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Լուկաս Մոուրա, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1988 - Էմո, ամերիկացի երգչուհի
1953 - Մարկուս Վիանա, բրազիլացի ջութակահար և դաշնակահար
1948 - Քեթլին Բեթլ, ամերիկացի սոփրանո
1948 - Զավեն Աբրահամյան, հայ դերասան
1943 - Ազատ Գասպարյան, կինոյի և թատրոնի դերասան

  • Ազատ Գասպարյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս», «Մեր բակը»։

1929 - Բագրատ Հովհաննիսյան, կինոռեժիսոր
1926 - Ֆիդել Կաստրո, կուբացի համայնավար հեղափոխական
1899 - Ալֆրեդ Հիչքոք, անգլիացի կինոռեժիսոր և փրոդյուսեր

  • Իր կարիերայի 60 տարիների ընթացքում Հիչքոքը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ և կինոմատոգրաֆիայի պատմության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկն է: 
  • Համաձայն 2007 թ. Բրիտանիայում արված հարցմանը, Հիչքոքը համարվում է Բրիտանիայի լավագույն ռեժիսորը:
  • Հիչքոքը սիրում էր երևալ իր ֆիլմերում էպիզոդիկ դերերով՝ կամեո, և նկարահանվել է իր վերջին շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում։ 
  • Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում տեղ են գտել Ալֆրեդ Հիչքոքի 5 ֆիլմ՝ «Գլխապտույտ» (դրամա, թրիլլեր, դետեկտիվ, դերերում Ջեյմս Ստյուարտ, Քիմ Նովակ), «Փսիխո» (թրիլլեր, սարսափ, դերերում Ջանեթ Լի, Էնթոնի Պերկինս, Պատրիսիա Հիչքոք), «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» (արկածային, դետեկտիվ, դերերում Քերի Գրանտ, Էվա Մարի Սեյնթ, Ջեյմս Մեյսոն) և «Բակ նայող լուսամուտը» (դետեկտիվ, դերերում Ջեյմս Ստյուարտ, Գրեյս Քելլի)։
  • 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ռեժիսորներից ամենաշատը Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերն են՝ 9 ֆիլմ՝ «Պարան» (գլխ դերում Ջեյմս Ստյուարտ), «Վատ համբավ», «Բակ նայող լուսամուտը», «Փսիխո», «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս», «Գլխապտույտ», «Ռեբեկկա», «Անծանոթները գնացքում», «Սպանության դեպքում հավաքեք M»։
  • Հիչքոքի «Ռեբեկկա» ֆիլմը (թրիլլեր, դերերում Լոուրենս Օլիվիե, Ջոան Ֆոնտեյն, 1940 թվական) Օսկարի ներկայացվել 11 անվանակարգերում և ստացել է 2 Օսկար՝ Օսկար լավագույն ֆիլմի համար և լավագույն օպերատոր (Ջորջ Բարնս)։
  • Ալֆրեդ Հիչքոքը կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կողմից 5 անգամ ներկայացվել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակի՝ «Փսիխո», «Բակ նայող լուսամուտը», «Ռեբեկկա», «Փրկարար նավակ» (ռազմական դրամա, դերերում Թալուլլա Բենկհեդ, Մերի Անդերսոն) և «Կախարդվածը» (դետեկտիվ, դրամա, թրիլլեր, դերերում Գրեգորի Պեկ, Ինգրիդ Բերգման) ֆիլմերի համար։

1882 - Յակուբ Կոլաս, բելառուս գրող
1842 - Ալբեր Սորել, ֆրանսիացի պատմաբան