Պատմության այս օրը. օգոստոսի 14

Օրացույց 14.08.2019   09:40   113

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1994 - Hubble տիեզերական հեռադիտակը նկարահանում է Ուրանի օղակները։

1992 - Վրացա-աբխազական պատերազմի սկիզբը։

1983 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Միլա Կունիսը։ Առավել հայտնի է «Սև կարապը» ֆիլմից։

1972 - Արևելյան Բեռլինում օդ բարձրանալուց հետո Իլ-62 օդանավի վթարի զոհ է դառնում 156 մարդ։

1971 - Բահրեյնը անկախացավ Միավորված Թագավորությունից։

1969 - Կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իռլանդիա են մտցվում բրիտանական զորքեր։

1966 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել Հոլի Բերին։

Առաջին աֆրոամերիկացի դերասանուհին է, որն արժանացել «Օսկար» մրցանակի (2002 թ.)։  Հայտնի ֆիլմերն են «Հրեշների պարահանդեսը», «Իքս մարդիկ» ֆիլմաշարը։

1963 - Ծնվել է ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Բեարը։

Պիեռ Ռիշարի հետ նկարահանվել է «Վերելակից ձախ» ֆիլմում։ Մյուս հայտնի ֆիլմերն են «8 կանայք», «Նատալի», «Ֆրանսուհին», «Սառցե սիրտը», «Դժոխք» և ամերիկյան «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմը։

1947 - Պակիստան անկախություն է ստանում Միավորված Թագավորությունից։

1945 - Ծնվել է ամերիկացի դերասան, երգիչ, պրոդյուսեր և դրամատուրգ Սթիվ Մարտինը։

Մեծ ճանաչում է ձեռք բերել «Անուղղելի խաբեբաները» և «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմերի շնորհիվ։

1936 - Առաջին անգամ Օլիմպիական խաղերում ներկայացվում է բասկետբոլը։

1908 - Անգլիայում անց է կացվում գեղեցկության առաջին միջազգային մրցույթը։

1896 - 31 զինված հայեր Բաբկեն Սյունիի և Արմեն Գարոյի գլխավորությամբ գրավում են Կոստանդնուպոլիսի օսմանյան բանկը։

1888 - Օլիվեր Շելենբերգերն արտոնագրում է էլեկտրաէներգիայի հաշվիչը։

1880 - Ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը։

1834 - Անգլիայում աղքատների համար աշխատանքային տներ են ստեղծվում։

1769 - Ֆրանսիան նվաճեց Կորսիկան։

1688 - Ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը։

1619 - Վիրջինիայում Հյուսիսային Ամերիկայում հարբեցողության դեմ պայքարի առաջին քայլերն են արվում՝ արգելվում է խաղող աճեցնել։

1040 - Մակբեթը սպանում է Շոտլանդիայի արքա Դունկանին ու դառնում է նոր արքան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հոլի Բերի, Պատմության այս օրը, Էմանուել Բեար, օգոստոսի 14, Միլա Կունիս, Սթիվ Մարտին

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon