«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 15

Պատմության այս օրը. օգոստոսի 15

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մեղրատու մեղուների համաշխարհային օրը (World Honey Bee Day) *
  • Անտուն կենդանիների միջազգային օրը (International Homeless Animals Day) *
  • Գեոքեշթինգի միջազգային օրը (International Geocaching Day) *
  • «Ալո» հառախոսային պատասխանի ծնդդյան օրը *
  • Շովենի օրը (День шовенизма) *

Ազգային

  • ԱՄՆ - Լիցքաթափվելու ազգային օրը (National Relaxation Day) *
  • ԱՄՆ - Անհաջողության ազգային օրը (National Failures Day) *
  • ԱՄՆ - Կեշեգործության ազգային օրը (National Leathercraft Day) *
  • ԱՄՆ - Բեզեով կիտրոնի կարկանդակի ազգային օրը (National Lemon Meringue Pie Day) *
  • ԱՄՆ - Միապաղաղության խախտման օրը (Break the Monotony Day) *
  • ԱՄՆ - Փափկիկ Բոբին թողնելու ազգային օրը (National No Spongebob Day) *
  • ԱՄՆ - Հեծանիվով աշխատանքի գնալու օրը (Cycle to Work Day) *
  • ԱՄՆ - Չիպն ստուգելու օրը (Check the Chip Day) *
  • ԱՄՆ - Կացարանների մաքրման օրը (Clear the Shelters Day) *
  • Բանգլադեշ - Սգո ազգային օրը (National Mourning Day) *
  • Բելառուս - Հնէաբանի օրը 
  • Եգիպտոս - Վաֆա Էլ-Նիլ (Wafaa El-Nil) *
  • Իռլանդիա - Լեդիների օրը (Lady’s Day) *
  • Իտալիա - Ֆերագոստո (Ferragosto) *
  • Լեհաստան - Զինված ուժերի օրը
  • Կանադա - Ակադիյցիների ազգային օրը (National Acadian Day) *
  • Կոնգո - Ազգային օրը
  • Կանարյան կղզիներ - Սուրբ Կանդելարիի տոնը (Saint Candelaria Festival) 
  • Կոստա Ռիկա - Մայրերի օրը *
  • Լիխտենշտեյն - Ազգային օրը (Staatsfeiertag) 
  • Հայաստան - Տոն Շողակաթի - Հայ Առաքելական Եկեղեցի *

Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:

  • Հասարակածային Գվինեա - Սահմանադրության օրը 
  • Հնդկաստան - Անկախության օրը (Indian Independence Day) 
  • Ճապոնիա - Պատերազմում զովածների համար սգալու և աղոթելու օրը
  • Ճապոնիա - Բոնի փառատոնը (Bon Festival) *
  • Պանամա - Պանամա լա Վիեխայի օրը (Panama la Vieja Day) *
  • Պարագվայ - Ասունսյոնի հիմնադրման օրը*
  • Պերու - Արեկիպա քաղաքի փառատոնը (Arequipa City Festival) *
  • Ռուսաստան - Վիկտոր Ցոյի հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Ավիաշինարարի օրը
  • Ռուսաստան - Հնէաբանի օրը
  • Ռուսաստան - Լուսնային կույսերին շշնջալու օրը
  • Ռուսաստան - Քաղցր վարունգների տոնը *
  • Ռումինիա - Ռազմածովային նավատորմի օրը
  • Ուկրաինա - Հնէաբանի օրը
  • Ֆրանսիա - Երկվորյակների օրը (Twins Day in Pleucadeuc) *

* Օգոստոսի 15-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Ամերիկյան «National Airlines» ավիաընկերությունը հայտարարեց սեպտեմբերի 11-ին ուղևորներին խորհրդանշական 1 դոլարով տեղափոխելու որոշման մասին։
1994 - Ֆրանսիա է տեղափոխվում Սուդանում կալանավորված Կառլոս Շնագայլ մականունով ժամանակի ամենահայտնի ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսը։
1984 - Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցությունը սկսում է զինված հարձակումներ երկրի ուժային կառույցների վրա:
1975 - Բանգլադեշում տեղի ունեցած զինված հեղաշրջման ժամանակ իր ընտանիքի անդամների հետ միասին սպանվում է երկրի նախագահ Մուջիբուր Ռահմանը: 
1974
- Հարավային Կորեայի նախագահ Փաք Չոն-հիի վրա կատարված մահափորձի ժամանակ սպանվում է երկրի առաջին տիկին Յուք Յան-սուն։
1971 - ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հայտարարում է դոլարը ոսկով ապահովելը դադարեցնելու որոշման մասին: 
1969 - Սկսվեց Վուդստոկյան փառատոնը, ամենանշանավոր ռոք փառատոններից մեկը։
1963 - Շոտլանդիայում Հենրի Բարնեթը դառնում է կախաղան հանված վերջին դատապարտյալը: 
1948 - Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվում է երկու մասերի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների:

  • Սառը պատերազմի ժամանակներից Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև կոնֆլիկտը (1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը ) հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտի մեջ չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես ասած «Չինական ազգային կամավորներ» միությունը), ԽՍՀՄ, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծամասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։
  • 1945 թվականի օգոստոսի 10-ին, Ճապոնիայի մոտակա կապիտուլյացիայի հետ կապված, ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը պայմանավորվեցին Կորեան բաժանել 38 հորիզոնականների. ենթադրվում էր, որ հյուսիսային ճապոնական զորքերը կհանձնվեն Կարմիր բանակին, իսկ հարավային զորքերը՝ ԱՄՆ-ին: Այդ կերպ թերակղզին բաժանվեց սովետական և ամերիկյան մասերի: Ենթադրվում էր, որ այդպիսի բաժանումը ժամանակավոր է:
  • 1945 դեկտեմբերին ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համաձայնագիր կնքեցին երկրի ժամանակավոր կառավարման մասին: Հարավային և հյուսիսային շրջաններում կազմավորվեցին կառավարական մարմիններ: Թերակղզու ամերիկյան շրջանում ՄԱԿ-ի նախաձեռնություն անց կացվեցին ընտրություններ, որի արդյունքում ընտրվեց Լի Սին Մանի գլխավորած կուսակցությունը: Ձախ կուսակցությունները բոյկոտեց ընտրությունները: Հյուսիսում խորհրդային զորքերը իշխանությունը հանձնեցին կոմունիստական կառավարությունը՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ: Հակահիտլերյան կոալիցիայի երկրները ենթադրում էին, որ որոշ ժամանակ անց Կորեան պետք է վերամիավորվի, սակայն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկիզբ առած սառը պատերազմի պայմաններում նրանք չկարողացան պայմանավորվել այդ միավորման շուրջ, այդ իսկ պատճառով 1947 թվականին ՄԱԿ-ը ԱՄՆ-ի նախագահ Թրումենի փոխանցմամբ առանց որևէ պայմանագրերի և ռեֆերենդումի իր վրա վերցրեց Կորեայի ապագայի հարցը:
  • Ինչպես Հարավային Կորեայի նախագահ Լի Սին Մանը, այնպես էլ Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցութան գերագույն քարտուղար Կիմ Իր Սենը չէին թաքցնում թերակղզին իրենց կառավարության տակ վերցնելու իրենց նպատակները: 1948 թվականին ընդունված սահմանադրությամբ կորեական 2 երկրներն էլ հայտարարեցին, որ երկու կառավարությունների նպատակն էլ իր իշխանությունը ողջ թերակղզում ծավալելն է: Հյուսիսային Կորեայի սահմանադրության համաձայն՝ երկրի մայրաքաղաք էր համարվում Սեուլը, իսկ Փխենյան պաշտոնապես համարվում էր երկրի ժամանակավոր մայրաքաղաքը, որտեղ երկրի գլխավոր մարմինները հաստատված էին մինչև Սեուլի ազատագրումը: Ընդ որում 1949 թվականին սովետական և ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Կորեայի տարածքից:

1947 - Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասերի՝ բուն Հնդկաստան և Պակիստան
1939 - Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օզի կախարդը» ֆիլմի առաջին ցուցադրությունը:
1936 - Իսպանիայի ձախերը մահապատժի ենթարկեցին 733 հոգևորականների։
1935 - Սվաստիկայով դրոշը Գերմանիայում հաստատվում է որպես պետական։
1914 - Պանամայի ջրանցքով անցնում է առաջին նավը: 
1908 - Պրուսիայում կանանց թույլ տրվեց ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ։
1877 - Գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկեց հեռախոսով դիմելու համար գործածել Hello բառը:

  • Էդիսոնն ամերիկացի գիտնական է, խոշորագույն գյուտարարներից, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։
  • Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877 թվականին։ Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։
  • Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա հայտնագործեց, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։
  • Էդիսոնի պատվին է իր անունը կրում 1909թ. հայտնաբերված (742) Էդիսոնա աստերոիդը:

1835 - Արտանագրվեց թմբուկով աշխատող լվացքի մեքենան։
1795
- Ֆրանսիայում շրջանառության մեջ մտավ նոր տարադրամ՝ ֆրանկը։
1537 - Հիմնադրվեց Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։
1534
- Փարիզում ստեղծվեց Ճիզվիտների կաթոլիկ միությունը։
1461 - Թուրք-օսմանները գրավեցին Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։
1248
- Դրվում է Քյոլնի տաճարի հիմնաքարը:
1185 - Թամար թագուհին օրհնում է Վարձիա քարանձավային քաղաքը։
1096 - Սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, Հռոմի Պապի կողմից օրհնված խաչակիրները Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս:
718 - Ավարտվում է Կոստանդնուպոլսի պաշարումը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ջենիֆեր Լոուրենս, ամերիկացի դերասանուհի

  • Առաջին լուրջ դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» (2007–2009), այնուհետև նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) և «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում, ընդ որում՝ վերջինի համար լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրվել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Սեթըլայթի, անկախ ոգու և հեռուստադերասանների միության մրցանակի։ 
  • Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հույսի շողերի հավաքածուն» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, Սեթըլայթի, անկախ ոգու, Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ անվանակարգի երկրորդ ամենաերիտասարդ դերասանուհին (22 տարեկան)։
  • Լոուրենսի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են նաև «Իքս-մարդիկ: Առաջին դաս», «Քաղցած խաղեր», «Խաբեություն ամերիկյան ձևով», «Սերենա», «Ջոյ», «Ուղևորները» և այլն։ 
  • Ջեննիֆերը համարվում է 2010-ականների սեքս սիմվոլներից մեկը։

1989 - Ջո Ջոնաս, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան
1989 - Բելինդա Պերեգրին, իսպանա-մեքսիկացի դերասանուհի և երգչուհի
1972 - Բեն Աֆլեք, ամերիկացի դերասան, ռեժիսոր, փրոդյուսեր և դրամատուրգ

  • «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր է՝ «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարի (Մեթ Դեյմոնի հետ համատեղ) և ««Արգո» գործողությունը» ֆիլմի (Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի հետ համատեղ) համար։
  • Նկարահանվել է «Արմագեդոն», «Սիրահարված Շեքսպիրը», «Պեռլ Հարբոր», «Կորածը», «Գիշերվա օրենքը» և մի շարք այլ ֆիլմերում։

1970 - Էնթոնի Անդերսոն, ամերիկացի դերասան և գրող
1944 - Սիլվի Վարդան, հայկական արմատներով ֆրանսիացի երգչուհի
1931 - Միքայել Թարիվերդիև, հայազգի խորհրդային կոմպոզիտոր
1926 - Սերգեյ Կարապետյան, տնտեսագետ, հրապարակախոս
1923 - Արթուր Այդինյան, հայ տենոր
1922 - Վահագն Դավթյան, բանաստեղծ (վ․ 1996)
1922 - Աբել Սիմոնյան, հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
1920 - Մանուկ Բարիքյան, ջութակահար
1911 - Միքայել Մանուկյան, հայ խորհրդային մեխանիկ
1904 - Վեներա Հակոբյան, վրաստանցի հայ դերասանուհի
1896 - Ֆաինա Ռանևսկայա, ԽՍՀՄ դերասանուհի

  • Եթե դու ունես մի մարդ, ում կարող ես պատմել երազներդ, ուրեմն՝ իրավունք չունես քեզ միայնակ համարելու:
  • Գիտե՞ք, թե ինչ է նշանակում` նկարահանվել ֆիլմում. պատկերացրեք, որ դուք լոգանք եք ընդունում, և հենց այդ պահին ձեր լոգարան էքսկուրսիա են բերում:
  • Միայնությունն այն է, երբ տանը հեռախոս կա, բայց զանգահարում է զարթուցիչը:
  • Եթե մարդը քեզ վատություն է արել, կոնֆետ տուր նրան, նա քեզ վատություն` դու նրան կոնֆետ... Ու այդպես շարունակ, մինչև այդ փուչ արարածի մոտ շաքարային դիաբետ զարգանա:
  • Իսկական տղամարդը նա է, ով հստակ հիշում է կնոջ ծննդյան օրը և երբեք չգիտի նրա տարիքը: Տղամարդը, ով չի հիշում կնոջ ծննդյան օրը, բայց հստակ գիտի նրա տարիքը` նրա ամուսինն է:
  • Երբեք չեմ հասկացել` մարդիկ ամաչում են աղքատությունից և չեն ամաչում հարստությունից:
  • Ես չեմ ընդունում «խաղալ» արտահայտությունը: Խաղալ կարելի է թղթախաղ, ձիասպորտ, շաշկի: Իսկ բեմում ապրե՛լ է պետք:
  • Նույնիսկ սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ թաքնված է ամենահասարակ հավի հետույք: Այնպես որ՝ քչացրեք պաթոսը, պարոնա՛յք:
  • Գեր կին չկա, կա փոքր հագուստ: 
  • Տաղանդը անինքնավստահությունն է և տանջալից դժգոհությունն ինքդ քեզանից ու քո թերություններից, ինչը ես երբեք չեմ նկատել միջակության մոտ:
  • Չորրորդ անգամ եմ դիտում այս ֆիլմը և պետք է ասեմ, որ դերասաններն այս անգամ անթերի էին խաղում: 
  • Կյանքն անցնում է ու չի խոնարհվում՝ նեղացած հարևանուհու պես:
  • Այն կենդանիներին, որոնցից քիչ է մնացել, ընդգրկել են Կարմիր գրքում, իսկ որոնք դեռ շատ են` Համեղ և առողջ սննդի մասին գրքում:
  • Երբ հիվանդը շատ է ուզում ապրել, բժիշկներն անզոր են: 
  • Ես վաղուց արդեն ոչինչ չեմ կարդում: Ու անընդհատ վերընթերցում եմ Պուշկինին, Պուշկինին, Պուշկինին... Նույնիսկ երազումս տեսա մի անգամ, որ նա ներս է մտնում և ասում. «Ոնց ես դու ինձ, պառա՛վ, զզվեցրել»:
  • Նկարահանվել վատ ֆիլմում՝ նույնն է, թե՝ թքել հավերժության մեջ: 
  • Զարմանալի է․ երբ 20 տարեկան էի, մտածում էի միայն սիրո մասին: Իսկ հիմա սիրում եմ միայն մտածել:
  • Կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում, որովհետև միշտ ուշանում են:
  • Բժշկությունն առաջընթաց է ապրում, բա իհա՜րկե... Ջահել ժամանակ բժշկի մոտ ամեն անգամ ստիպված էի հանվել, իսկ հիմա բավական է միայն լեզուս ցույց տամ:
  • Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն ծախսես դիետաների, ժլատ տղամարդկանց և վատ տրամադրության վրա:
  • Առողջությունը այն է, երբ ամեն օր ինչ-որ մի նոր տեղ է ցավում:
  • Իմ ծեր գլխում երկու, առավելագույնը՝ երեք միտք է մնացել, բայց երբեմն դրանք այնպիսի իրարանցում են առաջացնում, որ թվում է, թե հազարավոր են: 
  • Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին: Ուստի՝ մինչև այն կազմելը արժե մտածել․ ի՞նչն է քեզ համար առավել կարևոր՝ ամեն ի՞նչը, թե՞ ընտանիքը:
  • Երբ թոշակի անցնեմ, բացարձակապես ոչինչ չեմ անելու: Առաջին ամիսներին պարզապես կնստեմ ճոճաթոռին: Իսկ հետո՞: Հետո կսկսեմ ճոճվել:
  • Ուզում եք իմանալ, թե ո՞ր կանայք են առավել հավատարիմ՝ սևահերնե՞րը թե՞ շիկահերները: Միանշանա՛կ՝ ճերմակահերները:

1878 - Սիամանթո, արևմտահայ բանաստեղծ (մ.1915)

Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թէթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին գինով,
Աչքերս ոսկիով և հույսով` և աստվածներով լեցուն...
 
Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ,
Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը և դեպի զիս կ'ընծայեր,
Եվ ես լռությամբ` գեղուղեշ ուռիին ներդաշնակ հասակեն,
Երգերս ստեղծելու համար խորհրդավոր սրինգիս ճյուղը կը կտրեի...
 
Կ'երգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...
 
Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս` հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ,
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ , շիթ առ շիթ, արցունքներս էին, որ ինկան վար...

1771 - Վալթեր Սքոթ, շոտլանդացի պատմավեպերի հեղինակ
1769 - Նապոլեոն Բոնապարտ, ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ
1432 - Լուիջի Պուլչի, իտալացի բանաստեղծ-հումանիստ