«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 28

Պատմության այս օրը. օգոստոսի 28

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Նարցիսի օրը (Daffodil Day) *
  • Ծրագրային ապահովման ազատության օրը (Software Freedom Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ռադիոգովազդի օրը (Radio Commercials Day) *
  • ԱՄՆ - Ամենակարող Ռեյնջերների օրը (National Power Rangers Day) *
  • ԱՄՆ - Կարմիր գինու ազգային օրը (National Red Wine Day) *
  • ԱՄՆ - Թիթեռնիկ փողկապի օրը (National Bow Tie Day) *
  • ԱՄՆ - Ստեղնաշարի մոտի կրեկերի օրը (Crackers Over The Keyboard Day) *
  • ԱՄՆ - Բալի շերտավոր խմորի ազգային օրը (National Cherry Turnovers Day) *
  • ԱՄՆ - Մկների մրցավազքի օրը (Race Your Mouse Around The Icons Day) *
  • ԱՄՆ - Ծիածանի կամուրջը հիշելու օրը (Rainbow Bridge Remembrance Day) *
  • ԱՄՆ - «Երազանքի օրը» հիմնադրամի օրը (Dream Day) *
  • Բահրեյն - Աշուրայի նախատոնը (Ashoora Eve) *
  • Իրան - Տասուա Հոսեյնի (Tasoua Hosseini) 
  • Իսլամ - Աշուրա (Ashura) *
  • Լեհաստան - Ավիացիայի օրը 
  • Լիտվա - Երկաթուղայինների օրը 
  • Կիպրոս - Գինու փառատոն Լիմասոլում (Limassol Wine Festival) *
  • Հնդկաստան - Թեջա Դաշմի (Teja Dashmi) *
  • Հնդկաստան - Ռամդև Ջայանթի (Ramdev Jayanti) *
  • Մեքսիկա - Տատիկների և պապիկների օրը *
  • Միացյալ Թագավորություն - Տնական գարեջրի փառատոն Պետերբորոյում (Peterborough Beer Festival) *
  • Նոր Զելանդիա - Նարցիսի օրը (Daffodil Day) *
  • Չեռնոգորիա - Չեռնոգորիան թագավորություն հայտարարելու օրը

* Օգոստոսի 28-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Սինգապուրում սկսվեց ֆիլատելիայի պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։
2003 - Լոնդոնում տեղի ունեցավ լայնամասշտաբ հոսանքազրկում։
2000 - Լոնդոնում սկսվեց Եվրոպայի ամենախոշոր փողոցային տոնախմբությունը՝ Նոթինգ-Հիլզբոսատոնը։
1994 - 290 տարի օգտագործումից հետո Ռուսաստանում շրջանառությունից դուրս եկավ կոպեկը։
1991
- Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տալիս ԽՍՀՄ կոմունիստական առաջնորդի իր պաշտոնից:
1990 - Իրաքը Քուվեյթը հայտարարում է իր նոր նահանգ։
1986 - Թինա Թյորներն արժանացավ Հոլիվուդի Փառքի ճեմուղու աստղի։
1976 - Մասաչուսեթում առաջին անգամ սինթեզվեց արհեստական գենը։
1968
- «The Doors»-ի «Hello, I Love You» սինգլը վաճառվեց միլիոն կրկնօրինակով։
1963 - Մարտին Լյութեր Քինգն արտասանում է իր նշանավոր «Ես մի երազանք ունեմ» (I have a dream) ճառը:

  • Մարտին Լյութեր Քինգը այս ճառով ելույթ է ունեցել Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից Աշխատանքային տեղերի և ազատության Վաշինգտոնի երթի ժամանակ։ Քինգի ելույթը լավագույններից մեկն է համարվում պատմության մեջ և ամերիկյան հասարակության կողմից ճանաչվել է հռետորական արվեստի XX դարի լավագույն գործ։
  • «Թեև մենք խոչընդոտներ ունենք այսօր և կունենանք նաև վաղը, ես, միևնույնն է, երազանք ունեմ: Այդ երազանքը սերտորեն կապված է ամերիկյան երազանքի հետ:
  • Ես երազում եմ, որ մի օր այս ազգը կվերափոխվի և կապրի իր հետևյալ սկզբունքի իրական իմաստով. Պարզից էլ պարզ է, որ մարդիկ արարված են հավասար:
  • Ես երազում եմ, որ մի օր Ջորջիայի կարմիր բլուրներին նախկին ստրուկների որդիները և նախկին ստրկատերերի որդիները կկարողանան միասին նստել եղբայրական սեղանի շուրջ:
  • Ես երազում եմ այն մասին, որ կգա մի օր և նույնիսկ Միսիսիպի նահանգը՝ այրող անարդարության ու կեղեքումից ուժասպառ, կվերածվի ազատության և արդարության օազիսի:
  • Ես երազում եմ, որ կգա մի օր, երբ իմ չորս երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանք կդատվեն ոչ թե մաշկի գույնով, այլ ըստ իրենց անհատական հատկանիշների:
  • Ես այսօր երազում եմ:
  • Ես այսօր երազում եմ, որ մի օր Ալաբամայում՝ իր չարախինդ ռասիստներով ու նահանգապետով, որի շուրթերից դուրս են գալիս չեղյալ հայտարարելու և միջամտության բառեր, մի գեղեցիկ օր, հե՛նց Ալաբամայում, փոքրիկ սև տղաները և աղջիկները սպիտակ տղաների ու աղջիկների հետ որպես քույր ու եղբայր իրար ձեռք կբռնեն»:

1962 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը։
1937 - «Տոյոտա մոթորսը» դառնում է անկախ ընկերություն։
1924 - Վրաստանում հաստատված սովետական իշխանության դեմ տեղի է ունենում ապստամբություն, որը ձախողվում է։
1904 - Ամերիկյան Նյուպորտ քաղաքում առաջին անգամ վարորդը դատապարտվել է ազատազրկության արագությունը գերազանցելու համար։
1883 - Ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով հրաբխի կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով։
1859 - Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դառնում, որ տեսանելի է ԱՄՆ, Եվրոպայի որոշ տարծքներում և, նույնիսկ, Ճապոնիայում:
1789 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:
1733 - Նեապոլում կայացավ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերայի առաջնախաղը։
1565 - Հիմնադրվեց ԱՄՆ-ի ամենահին քաղաքը՝ Սենտ Օգուստինը, Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը՝ Հյուսիսային Ամերիկայում եվրոպացիների առաջին մշտական բնակավայրը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Բոյան Կրկիչ, սերբ ազգության իսպանացի ֆուտբոլիստ
1986 - Գիլադ Շալիթ, իսրայելցի լրագրող և զինվոր
1982 - Կարո Փարիզյան, ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ
1973 - Արմեն Շահգելդյան, ֆուտբոլիստ
1969 - Ջեք Բլեք, ամերիկացի դերասան, գրող և փրոդյուսեր
1962 - Դեյվիդ Ֆինչեր, ամերիկացի ռեժիսոր

  • Առաջադրվել է երկու «Օսկար» մրցանակի։ «Սոցիալական ցանցը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս»։

1959 - Բրայան Թոմփսոն, ամերիկացի դերասան
1945 - Ալյոշա Աբրահամյան, նախկին ֆուտբոլիստ
1930 - Բեն Գազզարա, իտալական ծագումով ամերիկացի դերասան
1916 - Գերիտ Ֆիշեր, հոլանդացի ֆուտբոլիստ
1906 - Ասատուր Մարգարյան, հայ խորհրդային պտղաբույծ
1905 - Վախթանգ Վռոնսկի, խորհրդային բալետմեյստեր
1904 - Վեներա Հակոբյան, դերասանուհի
1903 - Բրունո Բետլհեյմ, ամերիկացի մանկական հոգեբան և գրող
1899 - Անդրեյ Պլատոնով, ռուս գրող
1888 - Գուիդո Արա, իտալացի նախկին ֆուտբոլիստ
1885 - Եկատերինա Դուրյան-Արմենյան, դերասանուհի
1867 - Ումբերտո Ջորդանո, իտալացի կոմպոզիտոր
1749 - Յոհան Վոլֆգանգ Գյոթե, գերմանացի գրող (մ. 1832)