«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 31

Պատմության այս օրը. օգոստոսի 31

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Գերադոզավորման մասին իրազեկման միջազգային օրը (International Overdose Awareness Day) *
  • Աֆրիկյան ավանդական բժշկության օրը *
  • Հիշողությունները սիրելու օրը (We Love Memoirs Day) *
  • Բլոգի օրը (Blog Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Հարավայտին Կարոլինայի ազգային օրը (National South Carolina Day)
  • ԱՄՆ - Խնամախոսի ազգային օրը (National Matchmaker Day) *
  • ԱՄՆ - Դիատոմային հողերի ազգային օրը (National Diatomaceous Earth Day) *
  • ԱՄՆ - Մաքուր օդիում հաց ուտելու օրը (National Eat Outside Day) *
  • ԱՄՆ - Փաստաբանին սիրելու օրը (Love Litigating Lawyers Day) *
  • ԱՄՆ - Աջիլի օրը (National Trail Mix Day) *
  • Աֆղանստան - Բելուջներ և փուշտուների միասնության օրը (Baloch-Pashtun Unity)
  • Աֆղանստան - Փուշտունիստանի օրը (Pashtunistan Day) 
  • Գերնսի - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
  • Էսվաստինի - Լարախաղաց Ումհլանգի պարը (Umhlanga Reed Dance) *
  • Իրան - Վագրակատվի օրը *
  • Լեհաստան - Համերաշխության և ազատության օրը 
  • Հայաստան - Հիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու և Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս վկաների (Հայ Առաքելական եկեղեցի) *
  • Հարավային Սուդան - Lայրերի օրը
  • Հնդկաստան - Թիրուվոնամ (Thiruvonam) *
  • Ղրղզստան - Անկախության օրը
  • Մալայզիա - Հարի Մերդեկա (Hari Merdeka) 
  • Միացյալ Թագավորություն - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
  • Մոլդովա - Ազգային լեզվի օրը (Limba Noastra) 
  • Սուրբ Հեղինեի կղզի - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
  • Մեն կղզի - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
  • Պակիստան - Բելուջներ և փուշտուների միասնության օրը (Baloch-Pashtun Unity Day) 
  • Ջերսի - Ամառվա բանկային հանգստի օրը (Summer Bank Holiday) *
  • Ռուսաստան - Անասնաբուժական աշխատողի օրը
  • Ռուսաստան - Հիշողության կորստի դեմ պայքարի օրը *
  • Ռուսաստան - Շետեր շրշյունի օրը *
  • Սինգապուր - Ուսուցչի օրը 
  • Տրինիդադ և Տոբագո - Անկախության օրը 
  • Ուզբեեկստան - Բռնության զոհերի հիշատակի օրը 
  • Ֆիլիպիններ - Ազգային հերոսների օրը (National Heroes Day) 

* Օգոստոսի 31-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Բրազիլիայի Սենատի որոշմամբ նախագահ Դիլմա Ռուսեֆը հեռացվեց պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալի մասնակցության պատճառով։
1997 - Ամերիկացի Դեվիդ Միան համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ դոփապարով (չեչոտկա) 45.45 կիլոմետրն անցնելով 7 ժամում։
1996 - ՀԱՀ նախագահ Նելսոն Մանդելան խոստովանեց, որ սիրային կապ է ունեցել Մոզամբիկի նախկին առաջնորդ Սամորա Մեշելի այրու հետ։
1996 - Իտալիայի հեծանվավազքի հավաքականը թիմային պայքարում սահմանեց համաշխարհային ռեկորդ՝4 կիլոմետրն անցնելով 4 րոպե 00.958 վայրկյանում (այժմյան ռեկորդը 3։51.659 է)։
1995 - Քլիվլենդում բացվեց ռոք-ն-ռոլի թանգարանը:
1994
- Ավարտվեց ռուսական զորքի դուրսբերումը Գերմանիայից։
1994
- Իռլանդիայի հանրապետական բանակը զինված պայքարը դադարեցնելու մասին հայտարարարություն կատարեց։
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը գրավեցին Կուբատլու քաղաքը։
1991 - Ղրղզստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
1989 - Ռումիներենը հայտարարվեց Մոլդովայի պետական լեզու և անցում կատարվեց լատինագրի։
1987 - Մայքլ Ջեքսոնը թողարկեց իր «Bad» ալբոմը։
1980  - Լեհաստանում կազմավորվեց «Համերաշխություն» արհմիությունը։
1974  - Հունաստանը հայտարարեց ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին։
1973 - Վախճանվեց Ջոն Ֆորդը՝ «Օսկարի» պատմության միակ ռեժիսորը, ով 4 անգամ ստացել է «Օսկար լավագույն ռեժիսորի համար» մրցանակը:
1940 - Թուրքիայում տպագրվեց հայկական «Մարմարա» օրաթերթի առաջին համարը։
1919 - Իռլանդիայում արգելվեց մամուլի գրաքննությունը։
1900 - Բրիտանիայում սկսվեց Կոկա-կոլայի վաճառքը։
1673 - Թափառաշրջիկները վտարվեցին Քվեբեկից (Կանադա)։


ԾՆՎԵԼ ԵՆ

1971 - Քրիս Թաքեր, ամերիկացի կատակերգակ դերասան և պրոդյուսեր

  • Հանդիսատեսին հայտնի է «Փողերը որոշում են ամեն ինչ», «Պիկ ժամ», «Պիկ ժամ 2», «Պիկ ժամ 3» և «Հինգերորդ տարրը» ֆիլմերից։

1940 - Հենրիկ Էդոյան, հայ բանաստեղծ, գրականագետ
1908 - Վիլյամ Սարոյան, հայազգի ամերիկացի գրող

  • Վիլյամ Սարոյանն ասել. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»: