Պատմության այս օրը. փետրվարի 1

Օրացույց 01.02.2020   09:30   321

2012 - Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 70-ից ավելի մարդ է մահանում։

2008 - Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվեցին առաջին ճամփորդական ուղեցույցները։

2003 - Թռիչքի ժամանակ պայթեց ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան»։

2002 - Կարաչիում սպանվեց առևանգված The Wall Street Journal-ի հարավասիական մասնաճյուղի ղեկավար, ամերիկացի լրագրող Դենիել Պեռլը։

1979 - 15 տարվա արտաքսումից հետո Այաթոլլահ Հոմեյնին վերադառնում է Իրան։

1973 - Առաջին անգամ իր պատմության մեջ լոնդոնյան ֆոնդային բիրժան թույլ է տվել առևտրին մասնակցել նաև կին բրոկերներին:

1958 - ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ից հետո դարձավ երկրորդ պետությունը, ով արձակեց Երկրի արհեստական արբանյակը:

1931 - Ծնվել է ռուս քաղաքական ու պետական գործիչ, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը։

Борис Николаевич Ельцин

1929 - Լոս-Անջելեսում կայացավ «Բրոդվեյան մեղեդի» ֆիլմ-մյուզիքլի համաշխարհային պրեմիերան:

1901 - Ծնվել է ամերիկացի դերասան, Հոլիվուդի արքա Կլարկ Գեյբլը։

30-40 թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկն է եղել, ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։ Ամերիկյան կինոինստիտուտի կողմից կինոյի պատմության լավագույն դերասաններից մեկն է ճանաչվել։ Գեյբլի մասնակցությամբ ամենասիրելի ֆիլմերից է «Քամուց քշվածները»։

Картинки по запросу clark gable gone with the wind

1896 - Կայացավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։

1894 - Ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր, վեսթերնի վարպետ Ջոն Ֆորդը։

Ֆորդը Հոլիվուդի պատմության մեջ միակն է, ով որպես լավագույն ռեժիսոր 4 «Օսկարի» է արժանացել։ Նրա նկարահանած հայտնի ֆիլմերի շարքում են «Ցասման ողկույզներ», «Դիլիժանս», «Փնտրողները»։

1868 - Ծնվել է քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։

1865 - ԱՄՆ-ում վերացվում է ստրկությունը։

1709 - Խաղաղ օվկիանոսի Խուան Ֆերնանդես արշիպելագի անմարդաբնակ կղզիներից մեկում գտնում են Ռոբինզոն Կրուզոյինախատիպը դարձած նավաստի Ալեքսանդր Սելկիրկին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, փետրվարի 1, Կլարկ Գեյբլ, Ջոն Ֆորդ, Բորիս Ելցին, The Wall Street Journal, Հովհաննես Քաջազնունի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon