«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 10

Պատմության այս օրը. փետրվարի 10

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրը (International Epilepsy Day) *
  • Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային օրը (World Pulses Day) *
  • Համակարգչի մաքրության օրը (Clean Out Your Computer Day) *
  • Արդուկի ծննդյան օրը *

Կրոնական

  • Կաթոլիկությունմ - Օրհնյալ Կատրին դյու Վերդյե դե լա Սորինիերի հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ Եփրեմ Սիրինի հիշատակի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Պանրի կրեմով կարկանդակի ազգային օրը (National Cream Cheese Brownie Day) *
  • ԱՄՆ - Հովանոցի ազգային օրը (National Umbrella Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե հրուշակեղենի ազգային օրը (National "Have a Brownie" Day) *
  • ԱՄՆ - Փափուկ արջուկի օրը (Teddy Day) *
  • ԱՄՆ - Երաշխիքների տան ազգային օրը (National Home Warranty Day) *
  • Ավստրալիա - Հոբարտի թագավորական ռեգատայի օրը (Royal Hobart Regatta) *
  • Էրիթրեա - Ֆենկիլ օր՝ Մասաուայի երկրորդ ճակատամարտը (Fenkil Day) *
  • Թաիլանդ - Մաղա Բուչա *
  • Իսրայել - Տու Բիշվատ՝ Պտղատու ծառերի նոր տարին (Tu Bishvat) *
  • Իտալիա - Իստրիայից և Դալմատիայից արտաքսվածների և Ֆոյբեի զոհերի հիշատակի ազգային օրը (National Memorial Day of the Exiles and Foibe) *
  • Իրաք -  Քուրդ հեղինակների միության օրը (Kurdish Authors Union Day) *
  • Մալթա - Սուրբ Պողոսի նավաբեկության օրը (Saint Paul ' s Shipwreck) *
  • Մեծ Բրիտանիա - Պլիմսոլի օրը (Plimsoll Day) *
  • Ռուսաստան - Դիվանագիտական աշխատողի օրը *
  • Ռուսաստան - Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Եֆրեմովյան օր *
  • Ռուսաստան - Դեմքեր ուսումնասիրելու օրը *
  • Ռուսաստան - Տնական ուրվականի օրը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:
2009 - Երկրի ուղեծրում տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ չվնասված արհեստական արբանյակների՝ «Կոսմոս 2251»-ի և «Իրիդիում 33»-ի բախում։
1997 - Շախմատային առաջին  մրցամարտը IBM Deep Blue սուպերհամակարգչի և Գարի Կասպարովի միջև (Կասպարովը հաղթեց 4։2 հաշվով)։
1995 - Ալմա-Աթայում, ԱՊՀ տասը երկրներ ստորագրեցին ԱՊՀ-ի ՀՕՊ համատեղ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

  • Ստորագրվեց հուշագիր ԱՊՀ երկրներում խաղաղության և կայունության պահպանման վերաբերյալ:

1992 - ԱՄՆ ռազմաօդային ուժերը սկսեցին ամերիկյան մարդասիրական օգնության առաքումը ԱՊՀ երկրներին («Provide Hope»):
1990 -
Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, համաձայնեց Գերմանիայի միավորմանը:
1960
 - Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը: Երևանի Լենինի հրապարակում վառվեց գազի ջահը:
1945 - Խորհրդային «С-13» սուզանավը խորտակեց գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավին։ Զոհվեց մոտ 300 մարդ:
1918 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան սեյմը:
1828 - Պարսկական շահի առաջարկությամբ պարսկական Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը: Այդ պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես և ամբողջ Անդրկովկասը միացվեցին Ռուսաստանին:
1636 - Արդուկի ծննդյան օրը:
1258 - Մոնղոլներին հաջողվեց պարտության մատնել Աբբասյաններին և գրավել Բաղդադը: 
-3641- Ըստ մայա ցեղի հնդկացիների, Աստված հենց այս օրն է ստեղծել Երկիրը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Ռադամել Ֆալկաո, կոլումբիացի ֆուտբոլիստ
1930 - Ռաֆայել Բաղդասարյան, Խորհրդային միության հանցոգործ աշխարհի հայ կնքահայր, ով ավելի հայտնի է որպես Սվո Ռաֆ

  • Ռաֆայել Բաղդասարյանը, ով ավելի հայտնի է որպես Սվո Ռաֆ, ծնվել է 1930 թվականի փետրվարի 10-ին Երևանում։ Ապագա «օրենքով գողի» մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Ալավերդյան փողոցի երկհարկանի տներից մեկում, որտեղ Բաղդասարյանի ընտանիքը Ռաֆայելի ծնունդից մեկ տարի առաջ տեղափոխվել էր Հոկտեմբերյան քաղաքից։ Պատերազմի տարիների շատ դեռահասների նման Ռաֆին էլ հիմնականում փողոցն է դաստիարակում, որտեղ նա պատանի տարիներին ծանոթանում է երևանյան հեղինակություն Ժոժոյի հետ։ Առաջին անգամ Ռաֆայել Բաղդասարյանը օրենքը խախտել ու գողություն է արել 11 տարեկանում։ 6-րդ դասարանից թողել է դպրոցն ու շուտով տեղափոխվել Մոսկվա։ Սվո Ռաֆի մասին եռահատոր գիրք գրած Սերգեյ Գալոյանը նշում է, որ հայ «օրենքով գողը» ընդհանուր թվով 15 դատվածություն է ունեցել՝ 34 տարի։ Այդ տարիները նա ամբողջությամբ բանտում է անցկացրել։ Սվո Ռաֆի բանտային կենսագրությունը բնութագրվում է ռեժիմի համակարգային խախտումներով, աշխատանքից հրաժարվելով, փախուստի փորձերով, որն այն ժամանակ խորհրդային գողական շրջանում շատ հարգի էր։ Նա ոչ մի անգամ ոչ մի ցուցմունք չի տվել ու ոչ մի արձանագրություն չի ստորագրել։ Ըստ եղած տվյալների՝ Սվո Ռաֆը օրենքով գող է կնքվել 1972 թվականին, բայց ըստ նրա կենսագրի, հանցագործ աշխարհում Ռաֆի ազդեցության կիզակետը 20-րդ դարի 80-ականներին է եղել։ Սվո Ռաֆը ողջ ԽՍՀՄ հանցագործ աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է եղել։ Հայ «օրենքով գողի» հետևից որս էին դուրս եկել Ինտերպոլը, ԱՄՆ-ի ու Գերմանիայի իրավապաշտպանները։ Սվո Ռաֆի մասին շատ իրական պատմություններ ու լեգենդներ կան, բայց դրանց բոլորից կարելի է մի եզրակացության գալ՝ այն, որ այս մարդը անվիճելի հեղինակություն է ունեցել ու հարգանք է վայելել ոչ միայն հանցագործ աշխարհում, այլ նաև դրա սահմաններից դուրս։ Հայ կնքահայրը վերջին անգամ ձերբակալվել է 1992 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի իր համարում։ Մինչև մեղադրանքներ հարուցելը նա քննչական մեկուսարանում է եղել, մի քանի ամիս անց տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ 1993 թվականի հունիսի 23-ին մահացել է։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս էլ մինչև վերջ բացահայտված չեն։ Սվո Ռաֆի թաղման արարողությունը Երևանի պատմության մի մասն է դարձել։ Հայաստանի մայրաքաղաքը, որն այն ժամանակ էներգետիկ բլոկադայի մեջ էր ու օրվա մեջ մի քանի ժամ էր լույս ունենում, 3 օր շարունակ շուրջօրյա լուսավորություն է ստանում։ Ռաֆին հրաժեշտ տալու են գալիս նույնիսկ Բաքվի «գործընկերները», իսկ Երևանի օդանավակայանը այդ օրերին 17 չարթերային ռեյս է ընդունում։ Որոշ տվյալների համաձայն՝ թաղմանը աշխարհի տարբեր անկյուններից մոտ 200 հազար մարդ է մասնակցել։

1917 - Սարիբեկ Մանուկյան, հայ խորհրդային գրականագետ
1898 - Բերթոլդ Բրեխթ, գերմանացի դրամատուրգ 

  • Վախենալ պետք է ոչ թե մահից, այլ անիմաստ կյանքից:
  • Հումորը հեռավորության զգացում է:
  • Մեկ հզոր մտքի համար ես պատրաստ եմ զոհել ցանկացած կնկա, գրեթե ցանկացած: Մտքերը շատ ավելի քիչ են, քան կնիկները:
  • Արհամարհում եմ նրանց, ում ուղեղն ունակ չէ լցնել ստամոքսը:
  • Ամենակարևորը մարդկանց ճիշտ մտածել սովորեցնելն է… Պարտվածները պետք է հիշեն, որ նույնիսկ պարտությունից հետո աճում և բազմանում են հակասությունները, որոնք սպառնում են հաղթողին:
  • Արվեստը գիտելիք է պահանջում:
  • Բժիշկ լինելը բավական չէ, դեռ անհրաժեշտ է օգնել կարողանալ:
  • Թեթևամիտ մարդը, ով չգիտի ճշմարտությունը, խոսում է աբստրակտ, մեծ հանդիսավորությամբ և անստույգ:
  • Կարելի է ասել, որ մարդն ուղղակի անձնագիր պահելու հատուկ հարմարանք է: Անձնագիրը դնում են նրա ներքին գրպանում, ինչպես ակցիաների փաթեթը` սեյֆում, որն ինքնին զուրկ է որևէ արժեքից և ծառայում է որպես արժեքավոր իրերի պահարան:
  • Անտանելի է ապրել մի երկրում, որտեղ չկա հումորի զգացում, բայց ավելի անտանելի կլիներ ապրել մի երկրում, որտեղ հումորի զգացումն անհրաժեշտ է գոյատևելու համար:

1890 - Բորիս Պաստերնակ, ռուս գրող, պոետ ու թարգմանիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր 

  • Առաջին բանաստեղծությունները Պաստերնակը հրապարակել է 23 տարեկանում։ 1955-ին Պաստերնակն ավարտել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության ու դրան հաջորդած տարիների մասին «Դոկտոր Ժիվագո» վեպը։ 3 տարի անց արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, բայց խորհրդային ղեկավարության կողմից հալածանքների է ենթարկվել ու ստիպված է եղել հրաժարվել մրցանակից։
  • Նրա այս վեպն առաջին անգամ էկրանավորվել է Բրազիլիայում՝ 1959 թվականին։ Իսկ ամենից հայտնի էկրանավորումը հոլիվուդյան «Դոկտոր Ժիվագոն» է, որը նկարահանվել է 1965-ին և արժանացել 5 «Ոսկե գլոբուսի» ու 5 «Օսկարի»։
  • Նա սիրում էր նրան սարսափելի և խանդ էր զգում նրա վերաբերմունքից բաժակի հանդեպ, որից ջուր էր խմում, բարձի հանդեպ, որի վրա գլուխն էր դրել... Ես գիտեմ, սա կարող է քեզ անորոշության կուտակում թվալ: Ես դա չեմ կարող ասել ներդաշնակ ու հասկանալի: Ես խելահեղորեն, սաստիկ, անսահման սիրում եմ քեզ…

«Դոկտոր Ժիվագո» վեպից