«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 11

Պատմության այս օրը. փետրվարի 11

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրը (Safer Internet Day) *
  • Հիվանդների համաշխարհային օրը (World Day of the Sick) *
  • Գիտության ոլորտի կանանց և աղջիկների միջազգային օրը (International Day of Women and Girls in Science) *
  • Արտակարգ իրավիճակների 112 կանչի եվրոպական օրը (European 112 Day) *
  • Շոգենավի տարեդարձը *

Կրոնական

  • Բուդդիզմ - Ուսմունքների պաշտպանների օրը (Baldan Lhamo) *
  • Բուդդիզմ - Դուջուուբա (Մաքրման ծիսակատարություն) *
  • Կաթոլիկություն - Լուրդիացի Տիրամոր տոնը (Our Lady Of Lourdes) *
  • Կաթոլիկություն - Հռոմի Պապ Գրիգոր II-ի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Մարիամ Լուրդայի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Բենեդիկտոս Անիանոսի հիշատակը
  • Ուղղափառություն - Իգնատի Աստվածածին մարտիրոսի մասունքների տեղափոխման օրը

Ազգային

  • ԱՄՆ - Կիթառի ազգային օրը (National Guitar Day) *
  • ԱՄՆ - Գյուտարարների ազգային օրը (National Inventors' Day) *
  • ԱՄՆ - Սպիտակ վերնաշապիկի ազգային օրը (National White Shirt Day) *
  • ԱՄՆ - Մենակյացին այցելելու ազգային օրը (National Shut-in Visitation Day) *
  • ԱՄՆ - Պրոֆեսիոնալ սպորտի կանանց ազգային օրը (National Pro Sports Wives Day) *
  • ԱՄՆ - Բարեկամության ազգային օրը (National Make a Friend Day) *
  • ԱՄՆ - Թափված կաթի համար չհուզվելու ազգային օրը (National don ' t Cry Over Spilled Milk Day) *
  • ԱՄՆ - Անանուխի թխվածքաբլիթների ազգային օրը (National Peppermint Patty Day) *
  • ԱՄՆ - Միայնակ մնալու բավարարվածության օրը (Satisfied Staying Single Day) *
  • Գերմանիա - Դիմակահանդես *
  • Իրան - Հեղափոխության հաղթանակի օրը (islamic Revolutions' Victory Day) *
  • Լեհաստան - Անտառային կենդանիների կերակրման օրը (Day of help to forest animals) *
  • Լիբերիա - Զինված ուժերի օրը (Armed Forces Day) *
  • Կամերուն - Երիտասարդության օրը (Youth Day) *
  • Ճապոնիա - Պետության հիմնադրման ազգային օրը (National Foundation Day) *
  • Մեքսիկա - Դիմակահանդես *
  • Չեխիա - Մասոպուստա (Բերեկանդան) *
  • Ռուսաստան - Լավրենտևյան օր *
  • Ռուսաստան - Կախարդական հեքիաթների գիշերային օրը *
  • Վատիկան - Լատինական համաձայնագրերի ստորագրման օրը (Lateran Treaty Day) *
  • Վենեսուելա - Մարդաբան և սոցիոլոգի ազգային օրը (National Day of Anthropologist and Sociologist in Venezuela)
  • Քաթար - Սպորտի ազգային օրը (National Sports Day) *
  • Ֆիլիպիններ - Էվելիո Խավիերայի օրը (Evelio Javier Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Ալժիրի հյուսիսում Lockheed C-130 օդանավի վթարի զոհ են դառնում 77 ուղևորներն ու անձնակազմի անդամները, կենդանի է մնում միայն մեկ մարդ։
2011 - Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:
2006 - ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին որսի ժամանակ պատահաբար վիրավորեց ընկերոջը։
1990 - Նելսոն Մանդելան 27 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվում Քեյփթաունի մոտ գտնվող բանտից։
1979 - Իրանում ավարտվեց իսլամական հեղափոխությունը։ Հաստատվում է իսլամական կրոնապետություն՝ այաթոլլա Խոմեյնիի գլխավորությամբ։
1970 - Ուղեծիր դուրս բերվեց ճապոնական առաջին արհեստական արբանյակը՝ «Օսումին»։
1929 - Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
1922 - Ֆրեդերիկ Սանտինգը հայտնագործեց ինսուլինը։
1829 - Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
1809 - Արտոնագրվեց առաջին շոգենավը:
1697 - Պետրոս I-ը թույլատրեց ծխախոտի վաճառքը։
մ.թ.ա. 660 - Ավանդաբար համարվում է Ջիմու կայսեր կողմից Ճապոնիայի հիմնադրման օրը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Մայքլ Շինոդա, Linkin Park ռոք խմբի վոկալիստ, կիթառահար 
1969 - Ջենիֆեր Էնիսթըն, ամերիկացի դերասանուհի 

  • Հայտնի է «Ընկերները» սերիալից

1962 - Շերիլ Քրոու, ամերիկացի երգչուհի, կիթառահար, երգերի հեղինակ, 9 «Գրեմիի» մրցանակակիր 
1934 - Մերի Քուանթ, բրիտանացի դիզայներ և մոդելյոր, մինի շրջազգեստի ստեղծողը
1929 - Ալբերտ Ազարյան, աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն
1926 - Լեսլի Նիլսեն, ամերիկացի դերասան 
1818 - Անտոն Գարագաշյան, հայ պատմաբան, փիլիսոփա

  • Գարագաշյանը հայ քննական պատմագրության հիմնադիրն է: Պատմագիտական հայացքները դրսևորվել են «Նկարագիր ուսմանց…» (1845) և «Քննական պատմութիւն Հայոց» (մաս 1-4, 1880-95) աշխատություններում: «Քննական պատմութիւն Հայոցն» ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի ազատագրական շարժումների ավարտը (484) ընկած ժամանակաշրջանը: Թերագնահատել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը», մերժել հայ ժողովրդի ծագումը ըստ Աստվածաշնչի մեկնաբանող իր նախորդների տեսակետները, ցույց տվել, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղ են: Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխարհային պատմության ընդհանուր հենքի վրա, անտեսել է ժողովրդի գործուն մասնակցությունը 5-րդ դարի ազատագրական պատերազմներին: Դեռևս Հովսեփ Գաթըրճյանի և Ղևոնդ Հովնանյանի հետ թարգմանած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատության մեջ Գարագաշյանը գրաբարը բաժանել է դասական և հետդասական շրջանների: «Նկարագիր ուսմանց»-ում անդրադարձել է նաև առաջին թարգմանությունների և պատմիչների լեզվին: Նրա քերականական ձեռնարկներից մի քանիսը, ինչպես «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Գործնական քերականություն հայ լեզվի» և «Համառոտ նոր քերականություն» և այլն, 1860-1890-ականներին արժանացել են 8-10 տպագրության:

1902 - Լյուբով Օռլովա, ռուս դերասանուհի
1884 - Աշխարհաբեկ Քալանթար, հայ մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ

  • Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է 1884 թվականի փետրվարի 11–ին, Լոռու Արդվին գյուղում։ Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներին։ 1914 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի վարիչ։ 1914 թվականին Մառն իր բացակայության ժամանակ նրան է վստահել Անիի պեղումների ղեկավարությունը և այդ աշխատանքների շնորհիվ են այսօր Հայաստանում պահպանվում Անիի հնագիտական նյութերը, որոնք գիտնականը փրկեց 1918 թվականին։ Մինչ այդ՝ 1917 թվականին՝ Ն. Ադոնցի հետ մասնակցել էր Վանի հնագիտական երկրորդ արշավանքներին։
  • Աշխարհաբեկ Քալանթարը Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից էր, ուր նաև ստեղծեց հնագիտության ամբիոնը։ 1922 թվականին հրատարակեց հնագիտության առաջին հայերեն դասագիրքը, ինչպես և հիմնադիրներից մեկը եղավ Հայաստանում հնությունների պահպանության կոմիտեի։ Նա ղեկավարել է բազմաթիվ արշավախմբեր ու պեղումներ, իբրև հմուտ մանկավարժ պատրաստել ու կրթել է մասնագետների մի քանի սերունդներ։
  • Աշխարհբեկ Քալանթարի բեղմնավոր գիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվեց ստալինյան բռնաճնշման տարիներին՝ 1938 թվականին, մահացավ 1942 թվականին աքսորում։

Աշխատությունները

  • «Անիի պեղումները», Հորիզոն 1907
  • Պրոֆ, Ն. Մառի պեղումները Անիում, Հորիզոն 1909
  • «Ազգային թանգարանի հարցը», Հովիտ 1909
  • Պատմական հուշարձանների ոչնչացումը ռամական գործողությունների տարածքում թուրքական ռազմաճակատում, Հորիզոն 1916
  • «Վանստան» 1933
  • Վիշապների դարաշրջանի ջրաբաշխական համակարգը, 1935
  • «Նյութեր հայկական և Ուրարտական պատմությունից»
  • «Հայաստան. Քարե դարից միջնադար», Երևան, 2007

Քալանթարին նվիրված հուշատախտակի բացում

  • 2006-ին Երևանի Տերյան փողոցի թիվ 62 տան առջև բացվել է Քալանթարին նվիրված հուշատախտակ։ Աշխարհբեկ Քալանթարը ապրել է այդ տանը 1935-38 թթ.-ին։ Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էին հնագետի թոռները՝ նշանավոր գիտնական, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, Աշխարհբեկ Քալանթար-կրտսերը։

1802 - Լիդիա Մարիա Չայլդ, ամերիկացի գրող, հնդկացիների և կանանց իրավապաշտպան 
1800 - Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ, անգլիացի ֆիզիկոս, լուսանկարչության գյուտարարներից
1313 - Ջովանի Բոկաչո, իտալացի գրող 

  • Լինելով իտալացի մեծ գրողներ Ալիգիերի Դանտեի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը: Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թ., հրատարակվել է 1477 թ-ին), կարդացել հրապարակային դասախոսություններ:  Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թթ., հրատարակվել է 1471 թ-ին) ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ: Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ: Գիրքն սկսվում է 1348 թ-ին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ: 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում: 10 օրվա ընթացքում (այստեղից էլ` գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն: Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ: Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից: Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները: Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը: