«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 12

Պատմության այս օրը. փետրվարի 12
  • Երեխա-զինվորների միջազգային օրը 

2002 - Հաագայում սկսվում է Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի դատավարությանը:

1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»՝ որպես Արցախյան ազատամարտի խորհրդանիշ։

1990 - Դուշանբեում քաղաքացիական պատերազմ սկսվեց։

1988 - Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով: Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:

1980 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Քրիստինա Ռիչին։

Հայտնի է դարձել «Ադամսների ընտանիքը» կատակերգության շնորհիվ։ Հայտնի ֆիլմերն են «Հրեշը», «Նիրհող հովիտ», «Վախն ու ատելությունը Լաս Վեգասում», «Լացկանը»։ Վերջին երեք ֆիլմերում նրա խաղընկերն է Ջոնի Դեփը։

1969 - Ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Դարեն Արոնոֆսկին։

Հայտնի ֆիլմերն են «Ռեքվիեմ երազանքի համար», «Սև կարապ»։

1961 - ԽՍՀՄ-ից տիեզերք ուղարկվեց «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը։ Այն Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն էր:

1955 - Որոշվեց կառուցել Բայկոնուր տիեզերակայանը։

1950 - Ստեղծվեց Եվրոպական հեռարձակողների միությունը:

1935 - Ծնվել է գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։

Картинки по запросу հրանտ մաթևոսյան

«...Դուք ձեր սերը թաշկինակ եք անում կապում աչքերիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել-հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն: Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ` չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի-տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրեն-մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

1921 - Սկսվեց Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվեց լիակատար հաղթանակով:

1918 - Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25 հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:

1912 - Չինաստանում գահընկեց արվեց վերջին կայսրը։

1910 - Պատմության մեջ հայտնվեցին ամենաերիտասարդ ծնողները: Չինաստանում ամուսնական մի զույգ իրենց առաջնեկին ունեցավ, երբ տղան ընդամենը 9 տարեկան էր, իսկ նրա կինը` 8 տարեկան:

1908 - Նյու Յորքում մեկնարկեցին առաջին ավտոմրցույթները Երկիր մոլորակի շուրջ:

1899 - Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնեց Կարոլինյան և Մարիանյան կղզիները:

1818 - Չիլին անկախացավ Իսպանիայից:

1809 - Ծնվել է անգլիացի գիտնական, բնագետ և ճանապարհորդ, Էվոլյուցիոն տեսության հիմնադիր Չարլզ Դարվինը։

Նա առաջինն է առաջ քաշել այն գաղափարը, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները ժամանակի ընթացքում էվոլյուցիայի են ենթարկվում և ընդհանուր նախնի ունեն։ 1859 թվականին լույս տեսած «Տեսակների առաջացումը»աշխատության մեջ տեսակների էվոլյուցիայի հիմնական մեխանիզմը Դարվինը անվանում է բնական ընտրությունը։ Ավելի ուշ զարգացևել է սեռական ընտրության թեորիան։

1809 - Ծնվել է Միացյալ նահանգների 16-րդ նախագահ, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից առաջին նախագահ, ամերիկյան ստրուկների ազատարար ու ամերիկյան ժողովրդի ազգային հերոս Աբրահամ Լինքոլնը։