«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 16

Պատմության այս օրը. փետրվարի 16

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կիոտոյի արձանագրության օրը *
  • Մարդի Գրա *
  • Նրբաբլիթի միջազգային օրը (Յուղալի երեքշաբթի) *

Կրոնական

  • Հինդուիզմ - Վասանտ Պանչամի, Սարասվատի Ջայանտի *
  • Կաթոլիկություն - Սուրբ Օնիսիմուս Բյուզանդացու հիշատակը
  • Ուղղափառություն - Բարեպաշտ Սիմեոն Աստվածամոր և Աննա մարգարեաց հիշատակության օրը

Ազգային

  • ԱՄՆ - Նրբաբլիթի միջազգային օրը (International Pancake Day) *
  • ԱՄՆ - Փնթփնթաններին օգնելու օրը (Do a Grouch a Favor Day) *
  • ԱՄՆ - Նորարարության ազգային օրը (National Innovation Day) *
  • ԱՄՆ - Գետնանույշի ազգային օրը (National Almond Day) *
  • ԱՄՆ - Թիմ Թամի օրը (Tim Tam Day) *
  • Լիտվա - Պետականության վերականգնման օրը
  • Կանադա - Գյուղատնտեսության օրը (Agriculture Day)
  • ԿԺԴՀ - Կիմ Չեն Իրի տարեդարձը (Kim Jon-il’s Birthday) 
  • Ճապոնիա - Հադակա Մացուրի (Saidaiji Hadaka Matsuri) *
  • Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի հետախուզության օրը
  • Ռուսաստան - Էներգետիկայի նախարարության արխիվի օրը
  • Ռուսաստան - Պոչինկի *
  • Ռուսաստան - Թարմ արքայախնձորի օրը *
  • Ռուսաստան - Բւյրերի որոնման օրը *
  • Ուգանդա - Ջանանի Լուվում արքեպիսկոպոսի հիշատակի օրը (Archbishop Janani Luwum Memorial Day) *
  • Ֆրանսիա - Ժանդարմերիայի զոհված աշխատակիցների հիշատակի օրը (Commemoration of the fallen gendarmerie employees) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը:
2005- Սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը:
1986 - Սովետական Միությունը գործի է դրել «Միր» կայանը։
1978 - Ստեղծվեց առաջին համակարգչային հայտարարությունների էլեկտրոնային հարթակը՝ BBS։
1976 - ASALA. Բեյրութում սպանվեց Թուրքիայի դեսպանատան առաջին քարտուղար Օքթար Ջիրիթին, երբ նա Խամրա Սթրիթի ընդունարանում էր։

  • Գրոհայինին հաջողվեց թաքնվել։
  • Գործողությունը ստանձնեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Անդրանիկ Փաշա Խմբակ»-ը։

1968 - ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը:
1936 - Տեղի ունեցավ չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա)։
1934 - Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը:
1927 - Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում սկսեցին գործել հետևյալ հինգ ֆակուլտետները` սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
1923 - Հովարդ Քարտերը բացեց Թութանհամոն փարավոնի դամբարանը։
1921 - Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում» վրացական կառավարության դեմ ապստամբությունը հաղթեց:

  • Գոտու բոլոր գյուղերում ծածանվեց սովետական Հայաստանի դրոշը:

1919 - Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»:
1918 - Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից:
1916 - Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։
1568 - Իսպանական ինկվիզիցիան Հոլանդիայի բոլոր բնակիչների մահվան դատավճիռն է արձակում։


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Լուկաս Սիլվա, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1966 - Նարինե Դելլալյան, հայ ջութակահար
1965 - Ռոբերտ Էմմիյան, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր 

  • Էմմիյանի ռեկորդը 8.86 մետր է, որը մինչև այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ-ի մայիսին։ 16 տարեկանում Ռոբերտ Էմմիյանը ցատկել է 7,77 մետր, ինչը իր տարիքային խմբի մեջ աշխարիհի ռեկորդ է: 1986 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ Հեռացատկի ԽՍՀՄ բազմակի (1981-1988), ԽՍՀՄ ժողովուրղների 9-րդ սպարտակիադայի (1986), Եվրոպայի առաջնությունների կրկնակի (1986, 1987) չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1987)։ Եվրոպայի ռեկորդակիր (8 մ 86 սմ, 1987)։ 9 տարի որպես մարզիչ է աշխատել Կատարում, այնուհետև եղել է Կատարի Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական։ 2010 թվականի ապրիլից Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է։ 1988 թվականի երկրաժաշրժից հետո Էմմիյանը տեղափոխվեց Ֆրանսիա և այժմ բնակվում է Փարիզում։ Ունի երկու դուստր՝ Ֆիոնան և Լորենը։

1959 - Արթուր Մկրտչյան, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ
1941 - Կիմ Չեն Իր, Հյուսիսային Կորեայի պետական, կուսակցական ու ռազմական գործիչ, երկրի նախկին առաջնորդ 
1919 - Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան, Երուսաղեմի Հայոց Պատրիարք
1909 - Ռիչարդ Մաքդոնալդ, ամերիկացի ճաշարանատեր
1906 - Վերա Մենչիկ, շախմատի աշխարհի առաջին կին չեմպիոնը
1875 - Հայկ Կանայան, վաստակավոր ակնաբան-վիրաբույժ
1868 - Վիլհելմ Շմիդտ, ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան
1830 - Լարս Հերտերվիգ, նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ
1822 - Ֆրենսիս Գալտոն, անգլիացի հետազոտող, երկրաբան, մարդաբան ու հոգեբան 

  • Դիֆերենցիալ հոգեբանության ու հոգեչափության հիմնադիրն է։
  • Հայտնի է մարդկային ինտելեկտի հետազոտություններով։ Դրան է նվիրված «Մարդկային ունակությունների ու դրանց զարգացման հետազոտությունը» գիրքը, որտեղ նկարագրված են հոգեբականական թեստավորման հիմքերը։ Զբաղվել է ժառանգականության հարցերով, առաջինն է սկսել միաձու երկվորյակների ուսումնասիրությունը։ Գալտոնն է հայտնաբերել նաև ուլտրաձայնի աղբյուրներից մեկը՝ Գալտոնի սուլոցը։

1740 - Ջամբատիստա Բոդոնի, հայտնի իտալ. տպագրիչ