Պատմության այս օրը. փետրվարի 19

Օրացույց 19.02.2020   09:20   480
  • Այսօր Հայաստանում գիրք նվիրելու օրն է

2008 - Երևանում ընդդիմությունն սկսում է բողոքի շուրջօրյա ցույցերը՝ նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից կատարած համատարած կեղծումների դեմ։

2008 - Ֆիդել Կաստրոն հայտարարում է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։

2004 - Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

1990 - Photoshop-ի ծննդյան օրը:

1988 - Ղարաբաղի հարցով առաջին հանրահավաքը Բաքվում։

1986 - Տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը:

1977 - Ծնվել է իտալացի ֆուտբոլիստ ու մարզիչ, 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջանլուկա Ձամբրոտան։

1963 - Ծնվել է անգլիացի երգիչ-երգահան, «Գրեմիի» եռակի դափնեկիր Սիլը։

1954 - ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով Ղրիմի մարզը ՌԽՍԴՀ կազմից անցնում է Ուկրաինայի կազմ։

1948 - Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմը տապալելու փորձ է կատարվում:

1941 - Ծնվել է անգլիացի կիթառահար, Black Sabbath խումբն ստեղծողը և անփոփոխ մասնակից Թոնի Այոմին։

1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը:

1878 - Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:

1878 - Թոմաս Էդիսոնը ստացավ ֆոնոգրաֆի արտոնագիրը:

1869 - Ծնվել է գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

Картинки по запросу հովհաննես թումանյան

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

1855 - Սինոպտիկական քարտի ծննդյան օրը:

1473 - Ծնվել է լեհ մաթեմատիկոս և աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         փետրվարի 19, Հովհաննես Թումանյան, Նիկոլայ Կոպեռնիկոս, Թոնի Այոմի, Գուրգեն Մարգարյան, Ջանլուկա Ձամբրոտա, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon