«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 20

Պատմության այս օրը. փետրվարի 20

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice) *
  • Մարդաբանության համաշխարհային օրը (World Anthropology Day) *
  • Տեղեկատվության կառավարման համաշխարհային օրը (Global Information Governance Day) *
  • Ծխամորճի միջազգային օրը (International խողովակների Smoking Day) *
  • Հուդի-Հու կանչելու օրը Հյուսիսային կիսագնդում (Hoodie-Hoo Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Վուլֆրիկ Հեյզելբերացու հիշատակը
  • Կաթոլիկություն - Էլևտերիա Տուրենացու հիշատակը
  • Ուղղափառություն- Սուրբ Պարթևոս եպիսկոպոսի հիշատակության օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ջոն Գլենի «Glenn Friendship 7» օրը (John Glenn Friendship 7 Day) *
  • ԱՄՆ - Ձեռնաշղթաների ազգային օրը (National Handcuff Day) *
  • ԱՄՆ - Բալով կարկանդակի ազգային օրը (National Cherry Pie Day) *
  • ԱՄՆ - Մաֆինի ազգային օրը (National Muffin Day) *
  • ԱՄՆ - Աղջիկներին ինժեներական գործին ծանոթացնելու օրը (Introduce a Girl to Engineering Day) *
  • ԱՄՆ - Ընտանի կենդանուն սիրելու ազգային օրը (National Love Your Pet Day) *
  • ԱՄՆ - Խնձորի օրը (Apple Day) 
  • Արգենտինա - Սալտայի ճակատամարտի օրը (Battle of Salta Day)
  • Լեռնային Ղարաբաղ - Արցախի վերածննդի օրը *
  • Հնդկաստան - Միզորամ նահանգի օրը (Mizoram State Day)
  • Հնդկաստան - Արունաչալ Պրադեշ նահանգի պետականության օրը (Arunachal Pradesh Statehood Day)
  • Ռուսաստան - Ղուկասի օրը *
  • Ռուսաստան - Պրոֆեսիոնալ հարբեցողի օրը *
  • Ռուսաստան - Շաքարաքլորի օրը *
  • Ուկրաինա - Երկնային հարյուրյակի հերոսների օրը (День Героїв Небесної сотні) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Սկսվեց Եվրոմայդանի գնդակահարությունը։
1988 - Արցախյան առաջին ցույցը Երևանում:
1988 - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:
1988 - Տիրանայում ցուցարարները տապալում են Ալբանիայի երկարամյա ղեկավար Էնվեր Խոջայի հսկայական արձանը։
1986 - Ուղեծիր դուրս բերվեց «Միր» գիտական կայանը։
1975 - ASALA. Բեյրութի «Թրքիշ-Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակի պայթեցում։

  • Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ) «Գերի Գուրգեն Յանիկեան Խմբակը» ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1962 - 3 անգամ պտտվելով Երկրի շուրջը՝ Ջոն Գլենը կատարեց ամերիկյան առաջին ուղեծրային տիեզերական թռիչքը։
1940 - Ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:
1918 - Ռուսաստանում մահապատժի վերականգնումը:
1909 - «Ֆիգարո» թերթում վճարովի հայտարարության տեսքով հրապարակվեց «Ֆուտուրիզմի հիմնավորումները և մանիֆեստը», որ ստորագրել էր իտալացի պոետ Ֆիլիպո Մարինետին։
1908 - Ավարտվեց Ուլուխանլու- Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
1872 - Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
1862 - Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
1816 - Հռոմի Teatro Argentina թատրոնում կայացավ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:
395 - Վիֆլեեմում (Հորդանան) հիմնվեց առաջին մենաստանը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Ռիհաննա, ամերիկյան R&B և փոփ ոճի երգչուհի 

  • Ռիհաննան բոլոր ժամանակների ամենավաճառվող արտիստներից է։ Նա Billboard-ի պատմության ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 14 անգամ գլխավորել Billboard Hot 100-ը։ 
  • Ռիհաննան 8 «Գրեմիի», 6 American Music Awards-ի ու Icon Award-ի հատուկ մրցանակի դափնեկիր է։

1980 - Արթուր Աբրահամ, հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն 

  • 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի # 14 լավագույն բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս Գերմանիայում։

1967 - Կուրտ Կոբեյն, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, Nirvana ռոք խմբի կիթատիստ ու վոկալիստ 
1951 - Սինդի Քրոուֆորդ, սուպերմոդել, MTV-ի հաղորդավարուհի, դերասանուհի 
1942 - Ֆիլ Էսպոզիտո, հոկեյիստ 
1928 - Գևորգ Արշակյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1927 - Սիդնի Փուաթյե, ամերիկացի դերասան և ռեժիսոր, հետագայում նաև դիվանագետ 

  • «Դաշտային շուշաններ» (1963) ֆիլմի համար «Օսկար» է ստացել։

1921 - Միհրան Երկաթ, հայ երգիչ, բարիտոն
1904 - Աբրահամ Ալիխանով, ֆիզիկոս, ակադեմիկոս
1898 - Էնզո Ֆերարի, ավտոարդյունաբերող
1895 - Սեմյոն Սարկիսով, նևրոլոգ