Պատմության այս օրը. փետրվարի 21

Օրացույց 21.02.2020   09:30   577
  • Այսօր էքսկուրսավարի համաշխարհային օրն է
  • Մայրենի լեզվի միջազգային օրն է

2014 - Ղրիմյան ճգնաժամի սկիզբը։

2008 - Լուսնի ամբողջական խավարում։

2006 - «Հաբլ» տիեզերական հեռադիտակը արձանագրում է SCP 06F6 օբյեկտը, որի բնույթը աստղագետները մինչ օրս չեն կարողանում բացատրել։

1971 - Ստորագրվեց վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի ավարտվում էր Լաոսի քաղաքական պատերազմը:

1965 - ԽՍՀՄ-ն արձակեց Երկրի արհեստական արբանյակներ «Կոսմոս 54»-ը, «Կոսմոս 55»-ը, «Կոսմոս 56»-ը։

1962 - Ծնվել է ամերիկացի ժամանակակից գրող Չարլզ Պալանիկը։

Հայտնի է «Մարտական ակումբ» վեպով, որի հիման վրա Դեյվիդ Ֆինչերը ֆիլմ է նկարահանել։

1961 - Ստեղծվել է АПН-ն՝ ներկայիս «РИА Новости»-ն։

1946 - Ծնվել է թատրոնի ու կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր, «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Ալան Ռիքմանը։

Картинки по запросу alan rickman

1933 - Ծնվել է ամերիկացի սոուլ երգչուհի Նինա Սիմոնը։

1927 - Ծնվել է ֆրանսիացի մոդելյոր, Givenchy նորաձևության տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։

Ժիվանշիի երկու հայտնի հաճախորդներն են եղել Օդրի Հեփբերնը ու Ժակլին Քենեդին։ Հենց նրանց ոճով կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես էր պատկերացնում նորաձևությունը Ժիվանշին։

Audrey Hepburn poses for Funny Face promotional image

Օդրի Հեփբերնը Ժիվանշիի հեղինակած զգեստով

1944 - Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։

1848 - Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը հրատարակում են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» Լոնդոնում:

1828 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը:

1811 - Խամֆրի Դեվին հայտնագործեց քլորը։

1804 - Շոգեքարշի առաջին բարեհաջող փորձարկումը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Յուբեր դե Ժիվանշի, Նինա Սիմոն, Պատմության այս օրը, Չարլզ Պալանիկ, փետրվարի 21, Ալան Ռիքման

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon