«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 23

Պատմության այս օրը. փետրվարի 23

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Շների համար թխվածքաբլիթ պատրաստելու միջազգային օրը (International Dog Biscuit Appreciation Day) *
  • Կյոռլինգի օրը (Curling is Cool Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Պոլիկարփի հիշատակը
  • Կաթոլիկություն - Իզաբելլա Ֆրանսիացու հիշատակը
  • Կաթոլիկություն - Սիրենա  Սիրմիացու հիշատակը
  • Ուղղափառություն - Պրոխոր Վեսնովեյ *
  • Ուղղափառություն - Աստվածամոր կերպարի պաշտամունքի օրը

Ազգային

  • ԱՄՆ - Բանանի հացի ազգային օրը (National Banana Bread Day) *
  • ԱՄՆ - Կղմինդրի ազգային օրը (National Tile Day) *
  • ԱՄՆ - Թենիսի խաղալու օրը (Play Tennis Day) *
  • Բելառուս - Հայրենիքի պաշտպանի օրը *
  • Բրունեյ - Անկախության հռչակման օրը (Independence Day)
  • Գայանա - Հանրապետության օրը (Republic Day)
  • Ղրղզստան - Հայրենիքի պաշտպանի օրը *
  • Ճապոնիա - Կայսեր տարեդարձը (Emperor’s Birthday) *
  • Ռուսաստան - Հայրենիքի պաշտպանի օրը *
  • Ռուսաստան - Բարձերով ճակատամարտի օրը *
  • Տաջիկստան - Հայրենիքի պաշտպանի օրը *
  • Տաջիկստան - Զինված ուժերի ստեղծման օրը (Рӯзи қувваҳои мусаллаҳ) 

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1997 - «Միր» միջմոլորակային կայանում, որտեղ գտնվում էր ռուս-ամերիկյան անձնակազմը, հրդեհ բռնկվեց։
1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունում զինված կազմավորումներ ստեղծելու մասին։
1959 - Երևանում հիմնադրվեց Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:
1959 - Ստրասբուրգում կայացավ Մարդու իրավունքների հարցերով Եվրոպական դատարանի առաջին նիստը:
1953 - Անգլիայում համաներում հայտարարվեց պատերազմի ժամանակ ծառայությունից խուսափած 14 հազար զինծառայողների նկատմամբ։
1947 - Հիմնվեց Միջազգային ստանդարտիզացման կազմակերպությունը (ISO)։
1945 - Ջո Ռոզենտալը նկարեց հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչված ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:
1944 - Խորհրդային Միությունում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա
1932 - Երևանում լույս տեսավ Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
1927 - Վերներ Հայզենբերգը Վոլֆգանգ Պաուլիին գրած նամակում շարադրում է իր «անորոշությունների սկզբունքը»:

  • Հայզենբերգի անորոշությունների սկզբունքը Քվանտային մեխանիկայի հիմնական սկզբունքներից է, որը սահմանում է ճշգրտության հիմնարար մի սահման, որից անդին մասնիկի ֆիզիկական հատկությունների որոշակի զույգ, ինչպիսին օրինակ կոորդինատը և իմպուլսն են, հնարավոր չէ իմանալ միաժամանակ։ Այլ կերպ ասած, որքան ավելի մեծ ճշգրտությամբ հնարավոր է իմանալ հատկություններից որևէ մեկը, այնքան սակավ ճշգրտությամբ է հնարավոր չափել, վերահսկել կամ իմանալ մյուս հատկությունը։

1903 - Կուբան Միացյալ նահանգներին է զիջում Գուանտանամոյի ծովային հենակետը։
1893 – Ռուդոլֆ Դիզելը իր ստեղծած շարժիչի համար արտոնագիր ստացավ:
1886 - Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստանում է մաքուր ալյումինիում:
1874 - Անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդը պատենտավորեց նոր խաղ, որը կոչվում էր «Sphairistike»։

  • Այժմ այն կոչվում է թենիս։

1820 - Անգլիական ոստիկանությունը հատուկ ծառայությունների միջոցով կարողացավ կանխել քաղաքական սպանությունների շարք:

  • Քաթո սթրիթում ոստիկանությունը վնասազերծեց 30 համախոհների, ովքեր մտադրվել էին իրականացնել երկրի բոլոր նախարարների սպանությունը: Հանցագործ խմբավորման 5 պարագլուխները մի քանի ամիս անց դատապարտվեցին մահապատժի` պետական դավաճանության մեղադրանքով:

1251 - Տեղի ունեցավ Կահիրեի ճակատամարտը, մամլուքների և Հալեպի Էյուբյանների ու վերջիններիս դաշնակից հայերի միջև։


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Կազեմիրո, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1983 - Էմիլի Բլանտ, անգլիացի դերասանուհի
1944 - Օլեգ Յանկովսկի, ռուս դերասան (մ. 2009 թ.)
1940 - Ծովինար Բեքարյան, գեղանկարիչ
1932 - Արթուր Թարխանյան, հայ ճարտարապետ 
1925 - Մանուկ Աթոյան, գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ 
1907 - Վիլյամ Հայկազյան, հայ կինոռեժիսոր և սցենարիստ
1903 - Յուլիուս Ֆուչիկ, չեխ լրագրող, գրող, ակտիվիստ 
1893 - Կարո Մելիք-Օհանջանյան, հայ բանասեր և արևելագետ
1883 - Կառլ Յասպերս, գերմանացի փիլիսոփա
1878 - Կազիմիր Մալևիչ, ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր
1868 - Դյու Բոյս Դյուբուա, ամերիկացի գրող, պատմաբան, սոցիոլոգ
1842 - Էդուարդ ֆոն Հարթման, գերմանացի փիլիսոփա
1835 - Րաֆֆի, պատմավիպասան
1685 - Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, գերմանացի մեծ երգահան