Պատմության այս օրը. փետրվարի 27

Օրացույց 27.02.2020   09:20   487
  • Բևեռային արջի միջազգային օրն է

1997 - Հայտարարվեց Դոլի գառնուկի կլոնավորման մասին:

1988 - Արցախյան շարժումը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։

1988 - Կալգարիայի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Դեբի Թոմասը դարձավ օլիմպիական մեդալ նվաճած առաջին սևամորթը: Թոմասը կանանց գեղասահքում գրավել է երրորդ տեղը՝ զիջելով Կանադայի և Գերմանիայի գեղասահորդուհիներին:

1964 - Ջուր իջեցվեց աշխարհում առաջին տուրիստական սուզանավը:

1937 - Ծնվել է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։

Նկարահանել է «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խոշոր շահում», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը։

1932 - Ծնվել է անգլո-ամերիկացի նշանավոր դերասանուհի, «Հոլիվուդի թագուհի», «Օսկարի» եռակի դափնեկիր Էլիզաբեթ Թեյլորը։

Առաջին դերասանուհին է, որը ֆիլմում նկարահանվելու համար 1 միլիոն դոլար է ստացել։ Խոսքը «Կլեոպատրայի» մասին է։

Похожее изображение

1932 - Անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործեց նեյտրոնը։

1917 - Կայացավ Բուրժուադեմոկրատական II հեղափոխությունը և ցարիզմը տապալվեց Ռուսաստանում։

1902 - Ծնվել է ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր Ջոն Ստայնբեքը։

Картинки по запросу john steinbeck

Հայտնի է «Ցասման ողկույզներ», «Դրախտից արևելք», «Մկների ու մարդկանց մասին», «Մեր հոգսերի ձմեռը» վեպերով։

1900 - Հիմնվեց Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբը։

1845 - Ծնվել է հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունին։

... Անբարոյական մարդիկ, անհատներ ամեն ազգության մեջ կան, - բայց եթե գրեթե ամբողջ ազգը նախանձով է նայում այն մարդու վրա, որ հարստացել է ամենակեղտոտ միջոցներով, համարում է նրան առաջին մարդ, պաշտում է նրան, երկրպագում է նրան, ներում է նրան իր անցյալը, անվանում է նրան ազգի բարերար, այն պատճառով, որ այդ մարդը, ամենաաններելի միջոցներով հարստանալուց հետո, մի կողմից տոկոսով փողեր է տալիս օտար երկրում զետեղված խաբեբա ազգային վաճառականներին, մյուս կողմից կեղծավոր կերպով իրան ազգասեր է ձևացնում՝ գողացած փողից մի քանի ավելորդ կոպեկներ ազգային գործերի վրա նվիրելով,- այդ տեսակ ազգ, ցավելով պետք է ասենք, եթե չփոխե իր ընթացքը, կարող է ապագայի համար, որպես ազգային բարոյական միավոր, որպես մարդկության մի անհատ` կորած համարվել:

Գրիգոր Արծրունի, 1876թ.

1833 - Նիկոլայ 1-ինը հաստատեց Հայկական մարզի զինանշանը:

425 - Հիմնադրվեց Կոստանդնուպոլսի համալսարանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էլիզաբեթ Թեյլոր, Ջոն Ստայնբեք, փետրվարի 27, Ալբերտ Մկրտչյան, Գրիգոր Արծրունի, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon