«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 3

Պատմության այս օրը. փետրվարի 3

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Անպարկեշտ բառապաշարի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Profanity Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Սևաստիացի Վլասիայի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ եպիսկոպոս Անսգարի հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ Մաքսիմ Գրեկի հիշատակը *
  • Ուղղափառություն - Սուրբ Մաքսիմ Դավանողի հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Կին բժիշկների ազգային օրը (National Women Physicians Day) *
  • ԱՄՆ - Չորս կապելանների օրը (Four Chaplains Day) *
  • ԱՄՆ - Անհետ կորածների ազգային օրը (National Missing Persons Day) *
  • ԱՄՆ - Երաժշտության մահվան օրը (The Day The Music Died) *
  • ԱՄՆ - Գազարով տորթի ազգային օրը (National Carrot Cake Day) *
  • ԱՄՆ - Ոսկեգույն ռետրիվերի ազգային օրը (National Golden Retriever Day) *
  • ԱՄՆ - Շան հետ ժամադրվելու օրը (Doggy Date Night) *
  • ԱՄՆ - Կիրակնօրյա սուպերգավաթին հաջորդող խումհարի ազգային օրը (National Football Hangover Day) *
  • Թաիլանդ - Վետերանների օրը (Veterans' Day)
  • Հոնդուրաս - Սույապի Տիրամոր տոնը (Day of the Virgin of Suyapa) *
  • Ճապոնիա - Սեցուբուն (Setsubun) *
  • Մոզամբիկ - Հերոսների օրը (Հերոսներ ' օր)
  • Նոր Զելանդիա - Նելսոնի օրը (Nelson Anniversary Day) *
  • Ռուսաստան - Մաքսիմյան օր *
  • Ռուսաստան - Ձգակապով ձեռնոցների կախարդության օրը *
  • Սան Տոմե և Պրինսիպի - Նահատակների օրը (Martyrs' Day)
  • Վիետնամ - Կոմունիստական կուսակցության հիմնադրման տարեդարձը (Communist Party of Vietnam Foundation Anniversary)

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Կրակոցներ Մոսկվայի № 263 դպրոցում. 10-րդ դասարանի աշակերտ գնդակահարեց ուսուցչին և 2 ոստիկանի. սա դպրոցում կրակոցների առաջին դեպքն էր Ռուսաստանում։
2009 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան շքամուտքում սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: 
1998 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ՀՀ Նախագահի պաշտոնից:

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը.

«Սիրելի հայրենակիցներ,
Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։
Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը։
Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր... Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը։
Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի։
Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին։
Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։
Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Բարին ընդ ձեզ»։

1994 - Ամերիկյան «Դիսկավերի» տիեզերանավի մեկնարկը։ Անձնակազմում առաջին անգամ ընդգրկված էր ռուս տիեզերագնաց։
1993 - Ջորջ Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին:
1991 – Արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»:
1991 - Դադարեց գոյություն ունենալ Իտալիայի կոմունիստական կուսակցությունը։
1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող «Քլարիջ» պանդոկի «Գալերի Քլարիջ»-ում։

  • Կա ութ վիրավոր, նյութական վնասներ։ Նույն օրը ռումբ է հայտնաբերվում Էյֆելյան աշտարակի երրորդ հարկում։
  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով Ֆրանսիայից ազատ արձակել հայ և արաբ քաղաբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, ժորժ Իբրահիմ Աբդալլային, Անիս Նագաշին, ինչպես նաև Իտալիայում ձերբակալված Ժոսեֆին Ապտօ Սարգիսին և Աբդալլա Մանսուրին։

1981 - ASALA. Վնասազերծվում է Լոս-Անջելեսում Շվեյցարիայի հյուպատոսարանի առջև դրված ռումբը։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։

1972 - Փոթորիկը Իրանում խլեց 4000 մարդու կյանք։
1972 - Տեղի ունեցավ XI Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապպորո, Ճապոնիա):
1966 - «Լուսին-9» ավտոմատ կայանը աշխարհում առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա՝ Փոթորիկների օվկիանոս տեղանքում և համայնապատկերի լուսանկար փոխանցեց Երկիր:
1959 - Այովա նահանգում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվեցին ռոք-ռոլի աստղեր Ռիչի Վալենսը, Բիգ Բոպերը և Բադի Հոլլին:

  • Նրանց զոհվելու օրը պատմության մեջ մնաց որպես «երաժշտության մահվան օր»:

1958 - Հաագայում Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը ստորագրեցին Բենիլյուքսի՝ տնտեսական միության ստեղծման պայմանագիրը։
1950 - Ֆիզիկոս Կլաուս Ֆուկսի ձերբակալումը՝ ՍՍՀՄ-ին ատոմային ռումբի ստեղծման գաղտնիքները փոխանցելու կասկածանքով:
1851 - Ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը:
1830 - Եվրոպայի երեք խոշոր տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ստորագրեցին Լոնդոնյան արձանագրությունը, որով ճանաչեցին Հունաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։
1783 - Իսպանիան ճանաչեց ԱՄՆ անկախությունը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Գաբրիել Սարգսյան, հայ շախմատիստ, գրոյսմաստեր
1977 - Դադդի Յանկի, լատինամերիկյան երգիչ։
1965 - Շանթ Հարությունյան, քաղաքական գործիչ, հեղափոխական գործիչ, ԱՄԿ հիմնադիր Շահեն Հարությունյանի որդին
1911 - Գարեգին Սևունց, հայ արձակագիր 

  • 1952-ին լույս տեսած «Թեհրան» վեպը բացառիկ երևույթ էր հայ գրականության համար։ Լույս տեսնելուն պես այն թարգմանվեց տասնյակ լեզուներով և համաշխարհային հռչակ բերեց հեղինակին։

1908 - Վլադիմիր Գեորգիև, բուլղար լեզվաբան
1907 - Հրանտ Մանվելյան, հայ խորհրդային ռեժիսոր և դերասան
1898 - Ալվար Աալտո, ֆինն ճարտարապետ, դիզայներ (վ. 1976):
1897 - Անդրեյ Բաղդասարով, հայ թերապևտ, արյունաբան, Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (վ. 1961)
1809 - Ֆելիքս Մենդելսոն, գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր 

  • Հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված` Մենդելսոնի քայլերգ