Պատմության այս օրը. փետրվարի 6

Օրացույց 06.02.2020   09:30   322

Բարմենի միջազգային օրն է 

2000 - Տարյա Հալոնեն դառնում է Ֆինլանդիայի առաջին կին նախագահը։

1997 - Էկվադորի կոնգրեսը երկրի նախագահ Աբդալ Բուկայրմային զբաղեցրած պաշտոնից հեռացնելու կողմ քվեարկեց՝ այդ պաշտոնում նրա մտավոր անհամապատասխանության հիմնավորմամբ։

1962- Ծնվել է Guns N' Roses և AC/DC ռոք խմբերի վոկալիստ Էքսլ Ռոուզը։

1958 - Գերմանիայում վթարի ենթարկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով մահացավ 23 մարդ:

1945 - Ծնվել է ռեգի ոճի երգիչ Բոբ Մառլին։

Հայտնի երգերն են «No Woman, No Cry», «I Shot The Sheriff», «Don't Worry Be Happy», «A LaLaLa Long»։

1933 - Ռուսաստանի Դաշնության Յակուտիա հանրապետությունում գրանցվեց աշխարհում պաշտոնապես ամենացածր ջերմաստիճանը՝ − 67,7 °C:

1932 - Ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ֆրանսիական նոր ալիքի (Nouvelle Vague) հիմնադիրներից մեկը՝Ֆրանսուա Տրյուֆոն։

Նրա նկարահանած ֆիլմերից «Ամերիկյան գիշերը» արժանացել է «Օսկարի»։ Տրյուֆոյի ֆիլմերից մեկում՝ «Կրակեք դաշնակահարի վրա» («Tirez sur le pianiste») գլխավոր դերում հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն է։

Ինգմար Բերգման․ «Ես շատ էի սիրում Տրյուֆոյին, հիանում էին նրանով։ Այն, թե ինչպես է նա վարվում հանդիսատեսի հետ, ինչպես է պատմություն պատմում, կախարդում ու գրավում։ Դա նման չէ իմ գործելաոճին, բայց հիանալի է աշխատում»։

Մարտին Սկորսեզե․ «Տրյուֆոյի կիրքը կինոյի նկատմամբ կենդանություն էր տալիս նրա նկարած բոլոր ֆիլմերին, բոլոր կադրերին ու բոլոր տեսարաններին»։

Վուդի Ալեն․ «Ինձ միշտ շատ դուր է եկել այն, ինչ անում էր Տրյուֆոն։ Նա հիանալի ռեժիսոր էր։ Նրա որոշ ֆիլմեր ես օրինակելի եմ համարում»։

Картинки по запросу франсуа трюффо

1911 - Ծնվել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

Երիտասարդական տարիներին եղել է դերասան և նկարահանվել է մոտ 19 ֆիլմում։ Եղել է նաև ռադիոհաղորդավար։

Картинки по запросу ronald reagan

1900 - Առաջին անգամ ծովից տրվեց ռադիոազդանշան վտանգի մասին:

1887 - Ծնվել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար Գայը (Հայկ Բժշկյանց)։

1877 - Ծնվել է գրող Դերենիկ Դեմիրճյանը։

1819 - Հիմնվեց Սինգապուրի Հանրապետությունը:

1813 - Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ կատարվեց Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան:

1643 - Հոլանդացի ծովագնաց Աբել Տասմանը հայտնաբերեց Ֆիջիի կղզեախումբը:

1626 - Լյուդովիգ XIII-ը Ֆրանսիայում արգելեց դուելները:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆրանսուա Տրյուֆո, Պատմության այս օրը, Ռոնալդ Ռեյգան, Էքսլ Ռոուզ, փետրվարի 6, Բոբ Մառլի, Դերենիկ Դեմիրճյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon