«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պենտագոնը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը

Պենտագոնը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մասնակցել  հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում նա ելույթ է ունեցել, որում բարձր է գնահատել հայկական զինված ուժերի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում: Նա ընդգծել է Հայաստանի հավատարմությունն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը և ընդգծել է, որ Հայաստանը այն երկրների հնգյակում է, որոնք, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ,  Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացնում:

Պենտագոնի ներկայացուցիչը հպարտությամբ է խոսել Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի 15-ամյա համագործակցության մասին: Եզրափակելով ելույթը՝ Լաուրա Կուպերը հայտնել է Հայաստան այցելելու հետաքրքրության, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում կապերը խորացնելու ուղիներ որոնելու, ազատ և զարգացող Հայաստանին աջակցելու, միջազգային և գլոբալ անվտանգության ապահովման հարցում համատեղ աշխատելու ցանկության մասին: