«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Պենտագոնը պաշտոնապես հրապարակել է չճանաչված օդային օբյեկտների տեսանյութեր

Պենտագոնը պաշտոնապես հրապարակել է չճանաչված օդային օբյեկտների տեսանյութեր

Պենտագոնը պաշտոնապես թողարկել է երեք կարճ տեսանյութեր, որոնք պատկերում են «չճանաչված օդային երևույթներ»: Դրանք նախկինում հրապարակվել էին մասնավոր ընկերության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը:

Տեսանյութերում չճանաչված թռչող օբյեկտն արագորեն շարժվում է: Տեսանյութերից երկուսում ծառայողները արձագանքում են՝ զարմանալով, թե որքան արագ են շարժվում օբյեկտները:

Ռազմածովային նավատորմը հաստատել էր տեսանյութերի իսկությունը նախորդ տարվա սեպտեմբերին: Նրանք այդ տեսանյութերը պաշտոնապես հրապարակել են հիմա, «որպեսզի հստակեցվեն հասարակության կողմից թյուրըմբռնումները՝ շրջանառվող կադրերը իրական են, թե՞ ոչ»: Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Սյու Գոֆը: