«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Պեսկովը՝ Քոչարյանի կալանքի և Պուտին-Փաշինյան հարաբերությունների մասին

Պեսկովը՝ Քոչարյանի կալանքի և Պուտին-Փաշինյան հարաբերությունների մասին

Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,–ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը չմեկնաբանեց Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշեց նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ–ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։

Բացի այդ, Պեսկովի խոսքով` Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։

«Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,–ասաց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում