Պետական օժանդակության 3-րդ ծրագիր

Պաշտոնական 31.03.2020   14:00   363

Օժանդակություն է տրամադրվելու 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող այն տնտեսավարողներին, որոնք գործում են՝

  • մշակող արդյունաբերության,
  • կացության և հանրային սննդի,
  • փոխադրամիջոցների և պահեստային տնտեսության,
  • զբոսաշրջային ծառայությունների,
  • սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։

Օժանդակության վարկերը տրամադրվելու են թույլատրելի ծախսերի իրականացման նպատակով՝ մինչև 36 ամիս ժամկետով, տոկոսադրույքն առաջին երկու տարում լինելու է 0%, իսկ երրորդ տարում՝ 12% տարեկան։

Միջոցառումը ենթադրում է օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի կամ անձանց անձնական երաշխավորություն ներկայացնելու պայմանով։

Շահառուների ֆիլտրումը, ընտրությունը իրականացնելու է պարզեցված ընթացակարգով Ներդրումների Աջակցման Կենտրոն SME DNC of Armenia-ի կողմից։

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ծրագիր, օժանդակություն, էկոնոմիկայի նախարարություն, կորոնավիրուս, կառավարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon