Պետրոս Ղազարյանն ու Հ1-ի գլխավոր պրոդյուսերն ազատվել են աշխատանքից

Պաշտոնական 21.04.2020   17:00   425

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանն, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ափոսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։ Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար»,- նշված է հայտարարությունում։ Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։

«Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը»,- հայտնում է խորհուրդը։

Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon