«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՊՆ. Հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է

ՊՆ. Հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է

ՀՀ ՊՆ հայտարարությունը.

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է: 

Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում։   

Հիշեցնենք՝ դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս: