«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ՊՆ-ն դիմում է պատերազմի վետերանների հարազատներին

ՊՆ-ն դիմում է պատերազմի վետերանների հարազատներին

Կրկին հիշեցում

Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրում եմ ակտիվորեն ներգրավվել այս հարցում: Հասկանալի է, որ մեր պապերն ու տատիկները կամ մահացել են արդեն կամ հասկանալի պատճառներով իրենք չեն կարող այդ նկարներն ու տվյալները մեզ ուղարկել: Խնդրում եմ գտեք և ուղարկեք նրանց նկարները: Նկարները կամ համազգեստով լինեն, կամ գոնե մեդալներով:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել modpress@mil.am, hayzinvor@mil.am հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան