ՊՆ խոսնակ. Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը

Բանակ 24.03.2020   12:01   364

Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը», - նշել է Ստեփանյանը:

ՊՆ խոսնակը նաև գրել է, որ զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցու­թյունը մասսայական միջոցառումներին՝ խնջույք­ներ, տոնակատարություններ, թաղ­ման արարողություններ և այլն, զերծ մնալ հա­մա­ճարակային տեսանկյունից ՀՀ ռիս­կա­­յին տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած ան­ձանց հետ շփումներից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Շուշան Ստեփանյան, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon