Պոլիկլինիկաներում ավելորդ թղթաբանությունը կվերանա

Հայաստան 26.07.2019   11:00   222

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարություն հուլիսի 25-ի նիստում հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:

«Մենք մեզ հետ պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում ենք հաշվետվողականության պրոցեսը, որ նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային եւ տարեկան կտրվածքով:Պարզեցնում ենք եւ դարձնում ենք միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք թույլ ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբեւէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»,-ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ եւս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են նաեւ պետպատվերի տրամադրման կարգը.

«Դա էլ բավականին երկարատեւ բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք եւ հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի: Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,-նկատեց նախարարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պոլիկլինիկաներ, ՀՀ ԱՆ, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon