Պուտինը նոր պաշտոն է առաջարկել Մեդվեդևին

Տարածաշրջան 15.01.2020   19:30   191

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոն սահմանել և այն առաջարկել Դմիտրի Մեդվեդևին: Այդ մասին նա հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Դմիտրի Անատոլեւիչը մշտապես զբաղվել է այդ հարցերով: Ես հնարավոր եմ համարում եւ նրան խնդրել եմ, որպեսզի հետագայում եւս զբաղվի այդ հարցերով: Հնարավոր եմ համարում եւ հետագայում կսահմանեմ ԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հայտարարել է Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան հրաժարական տալու մասին: Այդ մասին հայտարարել է Մեդվեդևը:

Չորեքշաբթի Պուտինը ուղերձ է հղել Դաշնային ժողովին և առաջարկել է Պետդումային իրավունք տալ ոչ միայն համաձայնեցնել, այլ նաև հաստատել վարչապետի, փոխվարչապետի եւ կառավարության այլ անդամների նշանակումը:  

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դմիտրի Մեդվեդև, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon