Փոխվարչապետ. Այս պահին անհատ սպառողների համար գազի գինը Հայաստանում չի թանկանա

Կարևոր 11.06.2020   15:01   353

 ՀՀ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա: Այսօր ԱԺ-ում րագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ես հիմա էլ եմ ասում, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա։ Առնվազն այս պահին: Դրա համար կա բավարար գործիքակազմ և բավարար ռեսուրսներ, և այն հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել ու լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վկայում են, որ անհատ սպառողների՝ ֆիզիկական բաժանորդների մասով գնի փոփոխություն չի լինի:»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է խոշոր սպառողներին, փոխվարչապետը նշեց, որ թանկացման հավանականություն կա, անգամ այն դեպքում, եթե գազի գինը սահմանին չթանկանա:

Գրիգորյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են ու լինելու են նաև շարունակական:

«Դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմի համոզմամբ` գազի գնի ձևավորման ալգորիթմի ուրջ բանակցությունների ամենաարդյունավետ հարթակը հենց ԵԱՏՄ–ն է:

Հիշեցնենք` ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

Հունիսի 8-ին ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է գազի միջին գինը սահմանել 283 դոլար, իսկ այսօրվա գործող սակագինը 255 դոլար է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մհեր Գրիգորյան, Հայաստան, գազի գին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon