Փոխվարչապետը՝ կոմունալ վճարումներից ազատվելու բեռի մասին

Պաշտոնական 10.04.2020   10:00   630

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, թե ճիշտ կլիներ՝ բնակիչներին այս ընթացքում ազատել կոմունալ վճարների բեռից, ասաց, որ նման առաջարկին զուգահեռ պետք է նշվի, թե ում ազատել, ինչպես ազատել, ինչ չափով:

«Հակառակ դեպքում՝ հարցը կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց, որովհետև մենք, այնուամենայնիվ, պետք է աշխատենք թիրախներով, թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով: Գործիքները բազմաթիվ են, բայց ավելի կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախների և թիրախային խմբերի խնդիրը ճշգրիտ ձևով, այլ ոչ թե գործիքը, թե ինչպես նրանց օգնել, առավել ևս՝ ընդհանրական գործիքների մասին խոսել»,-ընդգծեց Գրիգորյանը:

Հարևան Վրաստանում, մինչդեռ, կառավարությունը որոշել է երեք ամիս՝ մարտին, ապրիլին և մայիսին, փոխհատուցել բնակչության կոմունալ վճարումները, տեղեկացնում է factor.am-ը:

«Պետությունը որոշում է ընդունել՝ բոլոր այն քաղաքացիների պարագայում, որոնք ամսական 200 կՎտ-ից ոչ ավելի էլեկտրաէներգիա և 200 խ.մ.-ից պակաս գազ են օգտագործում, ամբողջությամբ վճարել երեք ամսվա՝ մարտի, ապրիլի և մայիսի ծախսը: Սա վերաբերում է նաև ջրի և աղբի վճարներին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մհեր Գրիգորյան, կոմունալ վճարումներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon