Փոխվարչապետը՝ կորոնավիրուսի կանխարգելման ընթացիկ աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական 15.03.2020   21:00   256

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ Ֆեյսբուքի էջում ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել Ռապիդ թեստեր, որոնք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում ախտորոշել կորոնավիրուսը։ Այն կկիրառվի օդանավակայանում և բոլոր անհրաժեշտ վայրերում։ 

Ծառայությունների ոլորտում էական ազդեցություն է ունեցել համաճարակի տարածումը։ Կարճ ժամկետում կունենանք ծրագիր, որով կկանխարգելենք բացասական երևույթները։ 

Տեղեկացրել էինք, որ պետական գերատեսչություներին հանձնարարվել է դիտարկել աշխատակիցների մի մասին՝ աշխատանքը կազմակերպել հեռահար տարբերակով։ Խոսքը հիմնականում 60-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների մասին էր։ Վաղը այդ որոշման մեջ կավելացվեն նաև նոր խմբեր՝ հղի կանայք և բազմազավակ մայրերը։ Հեռահար աշխատանքի կազմակերպումը նաև հնարավոր է իրականացնել մասնավոր ոլորտում և գործատուներին նույնպես  հորդորում եմ դիմել այդ քայլին։ Որքան նվազ լինեն մարդկային շփումները, այնքան հնարավոր կլինի կանխարգելել վարակի տարածումը։

Այս ընթացքում կլինեն նաև հավելյալ միջոցառումներ։ Կարևոր են օնլայն համակարգերը, որոնք թույլ են տալիս առցանց օգտվել պետական համակարգից։

Այսօր տեղի է ունենալու թռիչք Հռոմից՝ ժամը 21։30-ին և Հայաստան կբերվեն մեր հաաքաղաքացինեը, հատուկ ելքով դուրս կգան և անմիջապես կանցնեն 14 օրյա կարանտինային ռեժիմի,- ասաց փոխվարչապետը։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 հաստատված դեպք, որից երկուսը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ: ժամը 19:30-ի դրությամբ Ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում հասավ 26-ի, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան, Տիգրան Ավինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon