Փոխվարչապետը՝ փոստային առաքանիների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին

Տարածաշրջան 31.01.2020   10:00   127

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում այսօր՝ հունվարի 30-ին չի ընդունվել  փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան ինտերնետ խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին որոշումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Որոշումը չընդունվեց, հանձնարարվեց ավելի խորը ուսումնասիրել հարցը և անդրադառնալ հարցին 6 ամիս հետո»,-ասաց նա։

Նշենք, որ ԵՏՀ նիստում քննարկվում էր այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի՝ 2021 թվականի հունվարի 1-ից եւ 20 եվրոյի՝  2022 թվականի հունվարի 1-ից։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել էր, որ 2019 թվականին մաքսերով հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։

«2019 թվականին շեմը 1000-ից 500 եվրոյի նվազեցնելուց հետո մաքսավճարներն ավելացել են, քանի որ ավելացել է «վճարովի» ծանրոցների քանակը՝ 2018-ի 56,8 հազարից մինչեւ 234,1 հազար 2019-ին, այսինքն՝ հինգ անգամ։ Վճարումները հասել են 895,6 մլն ռուբլու։ Դա երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ»,- ասել է Բուլավինը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵՏՄ, ինտերնետ-խանութներ, մաքսատուրքեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon