Պտտահողմից Գեղանիստ համայնքում վնասվել են տներ և օժանդակ շինություններ (տեսանյութ)

Պաշտոնական 20.06.2020   20:40   555

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել  առավոտյան պտտահողմի հետևանքով Գեղանիստ համայնքին պատճառված վնասների մասին:

«Պտտահողմը այսօր առավոտյան 11:15-ի կողմերում Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավելի բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասների է տվել։

Մարդկային զոհեր չունենք։

Տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեղանիստ համայնք, Շիրակ, պտտահողմ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon