«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Քաղաքացիները փակել են դատարանների դռները՝ Փաշինյանի հորդորով (ուղիղ)

Քաղաքացիները փակել են դատարանների դռները՝ Փաշինյանի հորդորով (ուղիղ)

Հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մարդիկ այսօր առավոտից արգելափակում են դատարանների շենքերի մուտքերը:

Արգելափակված է, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մուտքը: Այստեղ, հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը շաբաթ օրը հրապարակեց իր որոշումը, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:

Փաշինյանը հայտնել է, որ այսօր ժամը 12:00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ ու փորձելու է տալ բոլոր հարցերի պատասխանները: