Քաղաքացուն աշխատանքից հեռացնելիս կամայականությունը բացառելու համար նոր կարգավորումներ են սահմանվել

Օրենք 04.07.2019   12:30   165

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում,  եթե գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետի երկուսից ավելի անգամ է երկարաձգվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, գործատուների կողմից ժամկետները լրանալու հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամայականությունները հնարավորինս բացառելու նպատակով Կառավարությունը ընդունել է նախագիծ, որով նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումներ սահմանել։

 Իսկ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

«Համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագըի կնքում  որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ  տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն»,- նշված է նախագծի մեջ։

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աշխատանքային պայմանագիր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon