Քաղաքական փոքրոգության ապոգեյը

Խոսք 10.01.2020   14:00   576

Փաշինյանի՝ հունվարի 9-ի անտարբեր լռությունն ու Հայաստանի հիմնադիր նախագահին չշնորհավորելը ֆեյսբուքյան տիրույթում և հանրության լայն շրջանակներում տարակուսանքի և հիասթափության առիթ հանդիսացավ: Սա սովորական քացաքացու սովորական տարեդարձ չէր, այլ Փաշինյանի քաղաքական կարիերայում ամենամեծ ավանդ ունեցող, Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի 75-ամյակն էր, որը, անխոս, արժանի էր ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև ընդգծված վերաբերմունքի:

Փաշինյանը, հերթական անգամ արհամարհելով հանրային սպասումները, ոչ միայն չնկատեց, այլև գոնե ֆեյսբուքյան ստատուսի մակարդակով չշնորհավորեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահին:

Քաղաքական փոքրոգության ապոգեյը թերևս այն էր, որ Տեր-Պետրոսյանին չշնորհավորեց նույնիսկ ԱԺ նախագահը կամ քաղաքական թիմի որևէ մանր ու միջին պաշտոնյա: Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Փաշինյանի լռության տիրաժավորումը հրահանգավորված էր, բայց սա թերևս ամենացավալին չէ:

Հայաստանի նորանկախ պատմության մեջ Տեր-Պետրոսյանի մասշտաբի քաղաքական և դիվանագիտական հոտառություն ունեցող ֆիգուր վերջին 30 տարիներում այդպես էլ չհայտնվեց: Փաշինյանն ինքը ներքուստ սա լավագույնս գիտակցում է և եթե այս քայլով նա փորձում էր ռադիկալ ընդդիմության հյուսած միֆից ձերբազատվել և չնույնականացվել Տեր-Պետրոսյանի պրոտեժե լինելու թեզին, ապա նա ընտրեց ամենատգեղ և ամենախոցելի տարբերակը:

Խնդիրը այս դեպքում զուտ շնորհավորանքը չէր, այլ վերաբերմունքը, հարգանքը, պատկառանքը մի մարդու նկատմամբ, որի հետ ունես ավելի շատ ընդհանուր բան, քան տարաձայնություն: Տեր-Պետրոսյանի էլեկտորատը հեղափոխության օրերին լուռ դիտողի դերում չէր և մասնակիցը դառձավ թավշյա հեղափոխության, իսկ ՀԱԿ-ի վերնախավը ամենաբարձր և օրինակելի ձևով աջակցեց Հեղափոխական օրակարգին, բայց սրա մասին մի ուրիշ անգամ:

Ես կցանկանայի կաբինետներում երկրի իրական խնդիրներից ամեն օր ավելի շատ կտրվող և քաղհասարակության հետ հետադարձ կապը նվազագույնի հասցրած փաշինյանամերձ նորաթուխ ընտրյալներին հիշեցնել մի բան` քաղաքական կարճատեսությունը շատ շատերին է վնասել, քաղաքական փոքրոգությունը, մանր քինախնդրությունը՝ կործանել բոլորին: Դուք ձեր այս փոքրոգի քայլով ձեր հազարավոր համակիրների դրեցիք անհարմար դրության մեջ: Դուք ինքներդ հայտնվեցիք անհարմար դրության մեջ՝ հերթական անգամ սեփական հեղինակության կորստյան գնով գնալով էժան և խոցելի ճանապարհով:

Էդգար Բաբայան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր- Պետրոսյան, Էդգար Բաբայան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon