Քաղաքապետարանը զգուշացնում է. Չգնել փողոցում վաճառվող սննդամթերք

Քաղաքական 16.03.2020   14:15   556

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ չնայած քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը:

Ուստի քաղաքապետարանը զգուշացնում և հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         փողոցային առևտուր, Երևանի քաղաքապետարան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon