«Քեթրին Գրուպ»-ի հիմնադիր Ռիկարդո Անտոնիո Մերինոն հայտարարություն է տարածել

Խոսք 19.07.2019   18:00   194

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Քեթրին Գրուպ»-ի հիմնադիր Ռիկարդո Անտոնիո Մերինոն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«NEWS.am կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որում, մասնավորապես, հայտնում է, թե իբր «Քեթրին գրուպ» ընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել և սնանկ ճանաչվել։ Բացի այդ, հոդվածում նշվում է, թե ընկերությունը իբր պարտք է կուտակել մեկ տասնյակից ավելի ընկերությունների նկատմամբ։ Բացահայտ ապատեղեկատվություն։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Քեթրին գրուպ»-ը ոչ մի ընկերության նկատմամբ կուտակված պարտք չունի, բացառությամբ՝ «Ալիանս-Լոջիսթիք» ընկերությունից։ Նշված ընկերության հանդեպ պարտքը կազմում է 6.832.857 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է սնանկության գործընթացին, ապա այն նախաձեռնվել է բացառապես «Քեթրին գրուպ» ընկերության նկատմամբ հարկային ոչ իրավաչափ գործողությունների պատճառով։ «Միլիոնավոր դոլարների» փոխարեն 264․034․438 դրամ հարկային պարտավորությունները վիճարկվում են դատարանում։ Կրկին ընդգծում եմ՝ խոսքը ոչ իրավաչափ պարտավորությունների մասին է։

NEWS.am կայքից պահանջում եմ հերքել իր իսկ կողմից տարածած ապատեղեկատվությունը՝ հանրությանը ներկայացնելով բացառապես ճշտված և իրականությանը համապատասխանող տեղեկություն։

Հարգանքով՝ «Քեթրին Գրուպ»-ի հիմնադիր Ռիկարդո Անտոնիո Մերինո

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռիկարդո Անտոնիո Մերինո, «Քեթրին Գրուպ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon