«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ՔԿ. Բաղրամյան 26-ից գողացված հուշամեդալները վերադարձրել են

ՔԿ. Բաղրամյան 26-ից գողացված հուշամեդալները վերադարձրել են

Հունվարի 30-ին Երևանի Բաղրամյան 26 հասցեից՝ ՀՀ նախագահական նստավայրից, գողություն է կատարվել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հուշամեդալ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:

«2019 թվականի հունվարի 30-ին՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը՝ Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասեցում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել է դրանում առկա հուշամեդալներից թվովը չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նույն օրը՝ հունվարի 30-ին, զննության է ենթարկվել դեպքի վայրը: Նշանակվել է մատնադրոշմային և գենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել են 2 տասնյակից ավել անձինք: Հունվարի 31-ին՝ նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու հուշամեդալաները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձնաց ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները»։